Հանրային հետաքրքրության մեդիայի միջազգային հիմնադրամը հայտարարում է նախագծերի բաց մրցույթ՝ Ուկրաինայում, Հայաստանում և Մոլդովայում անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն լրատվամիջոցները, որոնք մատուցում են որակյալ, փաստերի վրա հիմնված լրագրություն լայն լսարանի կամ որոշակի լսարանի խմբերի համար։

Հիմնադրամի կողմից Ուկրաինայում, Մոլդովայում և Հայաստանում գործող լրատվամիջոցներին դրամաշնորհների այս փուլի համար կտրամադրվի առնվազն 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ֆինանսավորում։

Նախատեսվումէ  տրամադրել մինչև 18 ամիս տևողությամբ դրամաշնորհներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտավոր կկազմի 75,000-ից մինչև 300,000 ԱՄՆ դոլար՝ կախված կազմակերպության չափից, կարողություններից և ապացուցված կարիքից։ Սկզբնական դրամաշնորհի ավարտին հնարավորություն կընձեռվի դրամաշնորհային աջակցությունը երկարաձգել ևս 12 ամսով։

Դիմելու գործընթացի մեկնարկի վերջնաժամկետն է օգոստոսի 17-ը։

Բոլոր մանրամասները հասանելի են Հանրային հետաքրքրության մեդիայի միջազգային հիմնադրամի կայքում։