Bakala հիմնադրամը Չեխիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Հունգարիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Հայաստանի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի համալսարանների ուսանողներին հրավիրում է մասնակցելու լրագրության ամառային ինտենսիվ դասընթացի:

Այն տեղի կունենա հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը՝ Պրահայում:

Ծրագրին ընդունված ուսանողները կստանան լրիվ կրթաթոշակ, որը կծածկի ճանապարհածախսը, կացությունն ու սնունդը, ինչպես նաև ուսումնական նյութերը:

Դիմորդները պետք է ավարտած լինեն առնվազն երկու ակադեմիական կիսամյակ և տիրապետեն անգլերենին:

Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 6-ը:

Մանրամասները հասանելի են Bakala-ի կայքում։