Նոր հնարավորություն՝ հետաքննող լրագրողների համար

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» մեկնարկում է «Հայաստանի կառավարության թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդում՝ հետաքննական լրագրության միջոցով» ծրագիրը, որը նախատեսված է հետաքննական լրագրության կարողությունների զարգացմամբ հետաքրքրված լրագրողների համար։

Ծրագրի շրջանակներում 5 երկօրյա խորացված դասընթացներ կանցկացվեն միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողների և հայաստանյան փորձառու մասնագետների կողմից: Դասընթացների մասնակիցները կզարգացնեն իրենց կարողությունները հետևյալ ուղղություններով․

  • Հետաքննող լրագրողների իրավական, ֆիզիկական և թվային անվտանգություն
  • Տեղական և արտերկրի տվյալների շտեմարանների հետ աշխատանքի հմտություններ, տվյալների հավաքագրում, ուսումնասիրություն եւ վերլուծություն
  • Պետական գնումների գործընթացի ուսումնասիրություն և տվյալների վերլուծություն
  • Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել վերապատրաստված հետաքննող լրագրողների խումբ, ովքեր կունենան կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և մուլտիմեդիա հետաքննական նյութեր պատրաստելու հմտություններ։ Ծրագրի ավարտից հետո նրանք կներդնեն իրենց կարողությունները հայկական լրատվական դաշտում՝ նպաստելով թափանցիկության և հաշվետվող կառավարման ամրապնդմանը Հայաստանում։

Ծրագրին կարող են դիմել

  • Հայաստանի լրատվամիջոցներում աշխատող լրագրողները
  • Ազատ գրաֆիկով աշխատող լրագրողները (Freelancer)
  • Քաղաքացիական լրագրողները
  • Սկսնակ լրագրողները և ուսանողները, որոնք ցանկանում են ձեռք բերել հետաքննական լրագրության հմտություններ

Դասընթացների ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից պարտավորվում է պատրաստել առնվազն 5 մուլտիմեդիա նյութ՝ մենթորների աջակցությամբ: Յուրաքանչյուր հրապարակման համար մասնակիցը վարձատրվելու է: Նյութերը կհրապարակվեն Factor.am-ում, սակայն, համաձայնեցնելով ծրագրի ղեկավարի հետ, կարող են հրապարակվել նաև մասնակիցների ներկայացրած լրատվամիջոցներում։ Ծրագիրը տևելու է 18 ամիս։ Դասընթացներն անցկացվելու են Երեւանում, առաջին փուլը մեկնարկելու է հոկտեմբերի 16-ին։

Ինչպե՞ս դիմել

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ լրացնել հետևյալ ձևաթուղթը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 67 80 75 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. hասցեին:

Ծրագիրն իրականացվում է Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Հայաստանի Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը», և այն պարտադիր չէ, որ արտացոլի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *