Ճգնաժամերի և մարդասիրական թեմաների լուսաբանման քառօրյա դասընթաց լրագրողների համար

Շարունակվող և նորահայտ աղետներն ու արտակարգ իրավիճակները մասնագիտական նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել լրագրողներին․

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրավիրում են մասնակցելու ճգնաժամերի և մարդասիրական թեմաների լուսաբանման քառօրյա դասընթացի, որը ներառում է մասնագիտական վերապատրաստում, ծանոթություն նոր հմտությունների, ժանրերի և ձևաչափերի հետ։

Մասնակիցները հնարավորություն կստանան գործնականում կիրառել նոր գիտելիքներն ու փորձառությունը Լոռու մարզում՝ ջրհեղեղից տուժած Ալավերդի համայնքում։

Դասընթացը ղեկավարելու համար Հայաստան է հրավիրվել Նատալի Պրևոն (Nathalie Prevost)։ Նա Ֆրանսիայում ապրող լրագրող է, մեդիա խորհրդատու և հաղորդակցության փորձագետ։ Նատալի Պրևոն ճգնաժամերի և մարդասիրական թեմաների լուսաբանման 30 տարվա փորձ ունի։ Մասնագիտացած է մարդու իրավունքների և անվտանգության հարցերում։

Դասընթացի փուլերը և ժամկետները․

սեպտեմբերի 22, 23, Երևան – արդի մարտահրավերներ և տեսություն
Միջազգային և տեղացի բանախոսներ, թեմային առնչվող տեղական և միջազգային օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական էթիկա

սեպտեմբերի 24, 25, Ալավերդի – գործնական և հետազոտական աշխատանք
Ի՞նչ է փոխվել ամիսներ անց աղետի գոտում, ինչպիսի՞ հումանիտար հարցեր են ծագել, ո՞ր խնդիրներն են դուրս մնացել ուշադրությունից։ Աշխատանքը կկազմակերպվի Անկյուն+3 հեռուստաընկերության հետ համատեղ։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։

Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով․ առավելություն կհամարվեն ճգնաժամերի լուսաբանման փորձը, թեմայի շուրջ հրապարակումների առկայությունն ու հետաքրքրվածությունը։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին։

Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *