Ինտերնյուսը Հայաստանում կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում գործող լրատվամիջոցներին՝ մասնակցելու «Ինչպես գրել հաջող դրամաշնորհային ծրագիր» առցանց դասընթացին, որ կանցկացվի հուլիսի 4-ին, 11։00-15։00։
Նախաձեռնության նպատակն է՝ օգնել լրատվամիջոցներին մշակել ավելի թիրախային նախագծեր ու հայտեր՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մեդիայի զարգացման ծրագրի» և այլ նմանատիպ ծրագրերի շրջանակում առաջարկվող դրամաշնորհային հնարավորություններից օգտվելու համար։
Դասընթացը նախատեսված է լրատվամիջոցների մենեջերների, ծրագրերի համակարգողների, ֆոնդհայթայթման պատասխանատուների, ֆինանսական մասնագետների համար, որոնք անմիջականորեն ներգրավված են դրամաշնորհային ծրագրեր մշակելու և հայտեր կազմելու գործընթացում։
4-ժամյա դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան դրամաշնորհային ծրագրերի ընդհանուր տրամաբանությանը, հիմնական բաղադրիչներին, կքննարկեն, թե ինչպես աշխատել դրամաշնորհային հայտարարությունների տեքստերի հետ, կսովորեն ավելի հստակ ներկայացնել իրենց գաղափարներն ու ծրագրային բյուջեները։
Դասընթացը կվարեն ԵՀՀ քաղհասարակության ծրագրերի տնօրեն Գայանե Մկրտչյանը և ԵՀՀ զարգացման և ֆինանսական գծով տնօրեն Մարինե Այվազյանը, որոնք ունեն ավելի քան 25 տարվա փորձ ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև ֆոնդհայթայթման և դասավանդման ոլորտներում։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով հայտադիմումը մինչև հուլիսի 2-ը, ժամը 18։00․ գրանցված մասնակիցները հուլիսի 3-ին կստանան առցանց դասընթացի հղումը։
Հարցերի դեպքում գրել [email protected] և [email protected] էլ․ փոստի հասցեներին կամ զանգահարել 011550100 հեռախոսահամարով։
Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: