Մեդիագրագիտության ամառային դպրոց դասավանդողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 8-ից 12-ը կազմակերպում է խորացված վերապատրաստման ամառային դպրոց մեդիագրագիտության թեմայով ուսուցիչների և դասավանդողների համար։ Մասնակցել կարող են դասընթացով հետաքրքրված ուսուցիչներն ու դասավանդողները, որոնք նախկինում ընդգրկված են եղել մեդիագրագիտությանն առնչվող ծրագրերում կամ դասընթացներում։

Ամառային դպրոցի նպատակն է պատրաստել մեդիագրագիտության մասնագետների խումբ, որի անդամները հետաքրքրված են մասնակցելու ուսուցիչների և դասավանդողների հետագա վերապատրաստումներին՝ որպես դասընթացավար, ինքնուրույն նախաձեռնելու և անցկացնելու նման վերապատարաստումներ Երևանում ու մարզերում:

Ամառային դպրոցը կօգնի`

· զարգացնել մեդիայի վերլուծության, փաստերի ստուգման և թվային անվտանգության հմտությունները

· համապատասխանեցնել մեդիագրագիտության թեմաները դպրոցական ծրագրերին, հանրակրթության պետական չափորոշիչներին

· կազմել դասի պլաններ, նախագծային ուսուցման ձևաչափեր։

Դպրոցի շրջանավարտները հնարավորություն կունենան`

· դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց համայնքներում մեդիագրագիտության ծրագրեր իրականացնելու համար

· ընդգրկվել ՄՆԿ դասավանդողների ցանցում

Վերապատրաստման դասընթացը կվարեն միջազգային և տեղացի փորձագետները՝ ՄՆԿ մասնագիտական թիմի ներգրավվածությամբ։

Մասնակցության պայմաններ

Ամառային դպրոցը կանցկացվի հուլիսի 8-ից 12-ը Ծաղկաձորում։ Մասնակցությունն անվճար է, տեղափոխման ու կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Դիմել կարող են բոլոր այն դասավանդողներն ու ուսուցիչները, որոնք․

· նախկինում անցել են մեդիագրագիտության թեմայով վերապատրաստում

· ծանոթ են հանրակրթական ծրագրերին, պետական չափորոշչի պահանջներին ու նպատակներին

· հետաքրքված են մեդիագրագիտության թեմայով և կօգտագործեն նոր գիտելիքները կրթական ու վերապատրաստման ծրագրերում

· ունեն վերապատրաստում անցկացնելու փորձ:

Մասնակցության համար պետք է դիմել՝ լրացնելով առցանց հայտը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 27-ն է։

Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։

Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Մեդիագրագիտության ամառային դպրոց դասավանդողների համար”
  1. Աննա Մարգարյան says:

    Աշխատում եմ դպրոցում,դասավանդում եմ հասարակագիտություն։
    Ցանկանում եմ մասնակցել դասընթացին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *