Ուսանողների ընդունելություն Հետք Մեդիա Գործարանում

Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է ընդունելություն 2024-2025 թթ․ ուսումնական տարվա համար:

Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ստեղծագործ լրագրողների, որոնք իրենց պատասխանատու հրապարակումներով իրազեկում և բացահայտում են՝ ազդելով հասարակական գործընթացների վրա։

Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

  • Հետաքննական լրագրություն,
  • Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
  • Տվյալների լրագրություն,
  • Վիդեո լրագրություն,
  • Նկարահանում և մոնտաժ,
  • Վիզուալացում և գրաֆիկական դիզայն,
  • Ֆոտո լրագրություն,
  • Անգլերեն լրագրողների համար,
  • Փաստերի ստուգում,
  • Տնտեսական և ֆինանսական լրագրություն,
  • Էթիկա և մեդիա օրենսդրություն,
  • Թվային անվտանգություն,
  • Աուդիո և փոդքասթ։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ Դիմելու հայտը՝ այստեղ։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվում են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:00 և 14:30 – 17:30։

Դասացուցակին և մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *