Վեբինար՝ «Տրավմազգայուն լրագրություն» թեմայով

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում, հրավիրում է մասնակցելու «Տրավմազգայուն լրագրություն․ որո՞նք են տրավմաները լուսաբանելիս ինքնախմանքի արդյունավետ գործիքները» թեմայով վեբինարին, որը տեղի կունենա ս․թ․ հունիսի 18-ին, ժամը 17։00-18։30-ին, Zoom հարթակում։

Այս նախագիծը Հայաստանում Ինտերնյուս միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Վեբինարի նպատակն է մեդիա աշխատակիցներին զինել տրավմատիկ իրադարձություններ լուսաբանելիս ինքնախնամքի արդյունավետ գործիքներով ու գիտելիքներով, բարձրացնել հոգեկան առողջության դիմակայունության մեթոդների վերաբերյալ իրազեկվածությունը։

Վեբինարը կվարի հոգեկան առողջության մասնագետ, խաղաղության ու հակամարտությունների խորհրդատու Պաատա Ալավերդաշվիլին՝ Վրաստանից։

Նա ունի մագիստրոսի աստիճան հոգետրավմատոլոգիայի ոլորտում և բուժման ընթացքում աջակցում է մարդկանց EMDR և IFS թերապիայի գործիքներով: Պաատան նաև երիտասարդ ակտիվիստ խմբերի հետ կազմակերպում է խաղաղության վերաբերյալ կրթական դասընթացներ՝ կենտրոնանալով ներքին խաղաղության և ինքնախնամքի փորձառության վրա:

Վեբինարի ընթացքում անդրադարձ կկատարվի այս թեմաներին․

-Ի՞նչ է տրավման․ ինչպե՞ս է այն ազդում անհատների և հասարակության վրա,
-Տրավմազգայուն հաղորդակցության սկզբունքները․ տրավմա, մանիպուլյացիա և ուժ, երկրորդային տրավմա և ինքնախնամք,
-Տրավմատիկ փորձառության վեր հանում․ մարտահրավերային պատմույթներ, կարեկցանք և ճկունություն,
-Հարցուպատասխան․ ուղեցույցների տրամադրում մեդիա աշխատակիցների ունեցած կոնկրետ մարտահրավերների վերաբերյալ։

Մուտքն ազատ է մեդիայի այն աշխատակիցների համար, որոնք լուսաբանել են պատերազմական գործողություններ, արտակարգ իրավիճակներ, տրավմատիկ իրադարձություններ, պատմություններ, հետպատերազմյան զարգացումներ, ողբերգական դեպքեր, ճգնաժամեր։

Եթե հետաքրքրված եք մասնակցել, ապա կարող եք գրանցվել այստեղ մինչև հունիսի 16-ը, ժամը 23։59-ը։

Զումի հղումը կտրամադրվի նախքան վեբինարը։

Վեբինարի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Ապահովվելու է հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Տեղեկացնում ենք նաև, որ նույն նախագծի շրջանակում ՀԼԱ-ն առաջարկում է հոգեբանական անվճար խորհրդատվություններ մեդիայի աշխատակիցներին, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վեբինարը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հանրային լրագրության ակումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *