Երկօրյա աշխատարան՝ ուղղված առցանց ատելության խոսքի նույնականացմանը

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ծրագրի շրջանակներում կազմակերպում է երկօրյա աշխատարան ուղղված առցանց ատելության խոսքի նույնականացմանը և դրա դեմ պայքարին։

Աշխատարանն անցկացվելու է Երևանում՝ հունիսի 27-ին և 28-ին։

Այն նախատեսված է տեղական մեդիա կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների, երիտասարդների և ուսանողների համար, որոնք հետաքրքրված են թեմայով և պատրաստ են կիսվել իրենց փորձով ու դառնալ միջոցառման ակտիվ մասնակից։

Մասնակցության հայտն՝ այստեղ։

Աշխատարանի մասին մանրամասներն այս հղմամբ։

Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝ մինչև 2024 թվականի հունիսի 20-ը ներառյալ։«Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» նախագիծն իրականացվում է «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» Ծրագրի շրջանակներում՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *