ԹԻՀԿ-ը հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու հետաքննական նյութերի առաջարկներ, որոնք վերաբերում են Երևան քաղաքի կառավարմանը: Կարող են առաջարկվել մեկից ավելի գաղափարներ։
 
Իրականացվող հետաքննությունները պետք է վերաբերեն Երևանի քաղաքապետարանի կամ դրա ենթակայությամբ գործող կառույցների գործունեությանը, մասնավորապես՝ կանաչապատման, տրանսպորտի, աղբահանության, հուշարձանների պահպանության, կառուցապատման, բյուջեի, գնումների, աճուրդների և այլ ոլորտներին։
 
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 10-ն է։
 
Մանրամասները ԹԻՀԿ կայքում:
 
Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից։