Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպությունը հրավիրում է տեղական հասարակական կազմակերպություններին՝ ներկայացնելու մեդիագրագիտության թեմաներով նախաձեռնությունների հայտեր։
Նախատեսվող ծրագրերը պետք է իրագործվեն Հայաստանի մարզերում և ուղղված լինեն հանրության շրջանում մեդիագրագիտության հտմությունների, քննադատական մտածողության մակարդակի բարձրացմանը, օգնեն տարբերել փաստահեն տեղեկատվությունը մոլորեցնող բովանդակությունից։ ։
Ծրագրերը կարող են թիրախավորել հանրության տարբեր խմբերի, սակայն առաջնահերթություն կտրվի մեծահասակների, մասնավորապես՝ ծնողների համար նախատեսված նախաձեռնություններին։
Մրցույթի արդյունքում ընտրվելու են երկու նախաձեռնություններ, որոնք «Ինտերնյուսը Հայաստանում» կազմակերպության կողմից կստանան մինչև 3,700,000 AMD դրամի ֆինանսավորում։
Ֆինանսական աջակցությունից զատ ընտրված կազմակերպությունները կստանան նաև մենթորական աջակցություն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ՝ իրենց ծրագրերի իրականացման ընթացքում:
Դրամաշնորհային մրցույթի մանրամասները և դիմելու կարգը՝ կից պանակում, որը պարունակում է․
- Դրամաշնորհի հայտարարություն
- Հավելված 1․ Հայտադիմումի ձև
- Հավելված 2․ Բյուջեի հավելված
- Հավելված 3․ Դրամաշնորհի հայտարարության տեխնիկական մանրամասների հավելված
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ ապրիլի 29-ը։
Մրցույթը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: