ԵԱՀԿ դպրոցի և ԵԱՀԿ մոդելի կոնֆերանսի ընդունելություն 

ԵԱՀԿ Քարտուղարությունը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու Թբիլիսիում կազմակերպվող ԵԱՀԿ դպրոցին և ԵԱՀԿ մոդելի կոնֆերանսին։ 

▪ ԵԱՀԿ դպրոցն անցկացվելու է  2024 թվականի հուլիսի 15-ից 17-ը և ներառելու է մի շարք ճեպազրույցներ և ինտերակտիվ սեմինարներ: 

▪ Մոդելային համաժողովը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 18-ից 21-ը։ 

ԵԱՀԿ-ն հոգալու է մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ Վրաստան ճանապարհորդությունը, կացարանը և սնունդը:  

Նախագծին աջակցում են ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը և Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։  

Ովքե՞ր կարող են դիմել   

  • Ծրագրին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի 18-ից 29 տարեկանն երիտասարդները, ովքեր սովորում կամ աշխատում են միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտություն կամ բնապահպանական ոլորտներում։  
  • Տիրապետում են անգլերեն գրավոր և բանավոր խոսքին (B2 մակարդակ)

 Մասնակցության համար անհրաժեշտ է  

  • Լրացնել դիմումը՝ պատասխանելով դիմումի բոլոր հարցերին և վերբեռնել ինքնակենսագրականը pdf ձևաչափով։
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 28 է։
  • Ընտրված դիմորդները կտեղեկացվեն ապրիլի 20-ին։ 
  • Դիմումի ընթացքում հանդիպող տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք դիմել [email protected]. հասցեով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *