Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում հրավիրում է Երևանի և մարզերի ՔՀԿ-ների ներկայացուցիչներին, ոչ ֆորմալ կրթության դասավանդողներին և երիտասարդական աշխատողներին՝ մասնակցելու մեդիագրագիտության խորացված դասընթացի:
Մեդիագրագիտության 7-օրյա դպրոցը նախատեսված է ոչ ֆորմալ կրթությամբ, երեխաների ու երիտասարդների հարցերով զբաղվող կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են մեդիագրագիտության հմտությունները փոխանցել իրենց շահառուներին և պատրաստ են ինքնուրույն նախաձեռնելու և անցկացնելու մեդիագրագիտության դասընթացներ իրենց համայնքներում:
Դպրոցի շրջանավարտները հնարավորություն կունենան`
· զարգացնել քննադատական մտածողության, մեդիայի վերլուծության, փաստերի ստուգման և թվային անվտանգության հմտությունները
· ձեռք բերել դասավանդման նոր մեթոդների, դրանց կիրառման հմտություն և կարողություն
· հանդես գալ՝ որպես մեդիագրագիտության դասավանդողներ
· ծրագրի շրջանակում դիմել դրամաշնորհների՝ իրենց համայնքներում մեդիագրագիտության ծրագրեր և դասընթացներ իրականացնելու համար
Վերապատրաստման դասընթացը կվարեն միջազգային և տեղացի փորձագետները՝ ՄՆԿ մասնագիտական թիմի ներգրավվածությամբ։
Մասնակցության պայմանները
Մեդիագրագիտության դպրոցը կանցկացվի հունվարի 22-ից 28-ը Ծաղկաձորում։ Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։
· Դասընթացին կարող են մասնակցել Երևանում և մարզերում գրանցված, գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները:
· Խրախուսվում է կազմակերպություններում հաղորդակցությամբ, ծրագրերի ղեկավարմամբ զբաղվող ներկայացուցիչների դիմումների ներկայացումը։
Ընտրության չափանիշները
Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են հանձնաժողովի կողմից` հետևյալ չափանիշներին համապատասխան՝
· Դիմորդի հետաքրքրվածությունը մեդիագրագիտության, մեդիակրթության կարողությունների զարգացման ուղղությամբ, հնարավոր համապատասխան փորձը։
· Դիմորդի տարիքը․ կարող են մասնակցել մինչև 35 տարեկան անձինք։
· Դիմորդի՝ դպրոցի տրամադրած գիտելիքներն ու կարողությունները իր և կազմակերպության գործունեության շրջանակում օգտագործելու ցանկությունն ու նախաձեռնողականությունը։
· Դիմորդի՝ անգլերենին տիրապետելու կարողությունը կդիտվի որպես առավելություն (դասընթացը վարելու է նաև հրավիրված միջազգային փորձագետ, և ուղիղ շփումը մասնակիցների հետ ցանկալի է, նախատեսված է նաև համաժամանակյա թարգմանություն)։
· Դիմորդին առաջադրած կազմակերպության պատրաստակամությունը աջակցել մեդիագրագիտության տարածմանը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է`
ա) Լրացնել հայտը:
բ) Ներկայացնել ինքնակենսագրություն (նշել անգլերենի իմացության մակարդակը):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 14-ն է։
Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010 583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։
***
Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
Ծանուցում․ Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:
Հայտի լրացման հղումը խնդրում եմ տեղադրեք
արդեն կա հղումը տեքստում․․․