Մասնագիտացում և հատուկ նախագծերի պատրաստում Արցախից բռնի տեղահանված լրագրողների և մեդիա բովանդակություն ստեղծողների համար
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է վերապատրաստման և համագործակցության նոր ծրագիր, որի շնորհիվ արցախցի գործընկերները ձեռք կբերեն նոր հմտություններ, փորձառություն և մասնագիտական կապեր։
ՀԱՆԳ-ը վերապատրաստման և աշխատանքի հնարավորություն է, որին կարող են մասնակցել մրցութային կարգով ընտրված արցախցի 20 մեդիա մասնագետ։
Ծրագրի նպատակն է խթանել որակյալ լրագրողական նյութերի ստեղծումը, փորձարկել նոր ձևաչափեր և հմտություններ, հետևողականորեն լուսաբանել Ղարաբաղի հակամարտությանը և բռնի տեղահանված արցախցիներին առնչվող խնդիրներ, բացահայտել տեղեկատվական հիմնական հոսքից դուրս մնացած արդիական թեմաներ։
ՀԱՆԳ-ը գործելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում 2024թ-ի հունվարից-հունիս ամիսներին։ Այդ ընթացքում մասնակիցներին սպասում է․
- լրագրողական պատմությունների նոր գործիքների, ձևաչափերի յուրացում,
- ամենշաբաթյա խմբագրական հանդիպումներ, թեմաների քննարկումներ,
- կարճ դասընթացներ և ստեղծագործական աշխատարաններ,
- խմբային և անհատական առաջադրանքներ, խորհրդատվություն,
- հետաքրքիր աշխատանք ու վարձատրություն հրապարակված նյութերի դիմաց։
ՀԱՆԳ-ի աշխատանքները նախատեսվում են հրապարակել հայաստանյան լրատվամիջոցներում (hնարավոր է նաև համագործակցություն արտերկրում գործող լրատվամիջոցների հետ)։
Նախագծին կարող են միանալ 2023թ-ին Արցախից բռնի տեղահանված լրագրողներ, բովանդակություն ստեղծողներ, օպերատորներ, մոնտաժողներ, լուսանկարիչներ` լրացնելով հետևյալ հայտը։
Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով, հետևյալ չափանիշներով․
- առնվազն 1 տարվա լրագրողի կամ մեդիա բովանդակության ստեղծման փորձ և հմտություններ,
- նախագծում ընդգրկվելու պայմաններին և ժամանակացույցին հետևելու պատրաստակամություն,
- լրագրողական նյութերի համար առաջարկած թեմաների ու գաղափարների յուրահատկություն, իրագործելիություն, արդիականություն։
Եթե ունեք լրագրողական նյութերի առաջարկներ, գաղափարներ, թեմաներ, ապա ՀԱՆԳ-ը հնարավորություն, տեղ, հմտություններ և միջոցներ կտրամադրի դրանք առաջիկա վեց ամիսներին իրագործելու համար։
Նախագծին դիմելու վերջնաժամկետը 2024-ի հունվարի 10-ն է։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ), [email protected], հեռ․՝ 055 89 57 00։
Նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Conciliation resources կազմակերպության հետ՝ Արագ արձագանքման ծրագրի շրջանակում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: