Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ուսումնական ծրագրերի համակարգող

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ուսումնական ծրագրերի համակարգող:

Աշխատանքային պարտականություններ`

· աջակցել ուսումնական բաժնի ղեկավարին ռազմավարության, դասընթացների բովանդակության և ծրագրերի մշակման աշխատանքներում,

· համակարգել փոքրածավալ ծրագրերը,

· կազմակերպել դասընթացներ և այլ կրթական միջոցառումներ լրագրողների և այլ թիրախային խմբերի համար,

· փնտրել դասընթացավարներ ու փորձագետներ, բանակցել նրանց հետ, կազմել աշխատանքային պայմանների նախնական տարբերակները, պայմանագրերը, թարմացնել դասընթացավարների տվյալների բազան և պահպանել կապը,

· սերտորեն աշխատել հաղորդակցության մասնագետի հետ, տարածել դասընթացների, կոնֆերանսների և կրթական այլ միջոցառումների հայտարարություններ, կազմել հայտարարությունների և հայտերի ձևեր, աջակցել դասընթացների նյութերի մշակման, պատրաստման և թարգմանության հարցում,

· մասնակցել ուսումնական ծրագրերի գնահատման մեթոդաբանության մշակմանը, անցկացնել գնահատում,

· աջակցել բաժնի ղեկավարին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ինքնուրույն պատրաստել ծրագրերի բովանդակային հաշվետվությունները,

· հաղորդակցվել դասընթացների մասնակիցների հետ, կանխել և լուծել հնարավոր խնդիրները,

· պատրաստել ուսումնական ծրագրերին առնչվող փաստաթղթեր, ցուցակներ, ծրագրեր, ապահովել փաստաթղթերի կառավարումը բաժնի օգնականի հետ համատեղ,

· անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություն,

· աջակցել գաղափարների մշակման, հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,

· կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարություններ։

Պահանջվող որակավորումներ`

· բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,

· նվազագույնը երեք տարվա մասնագիտական փորձ, մեդիա ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն,

· ծրագրերի իրականացմանն առնչվող գիտելիք և հմտություններ,

· հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,

· գիտելիք հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,

· համակարգչին գերազանց տիրապետում (նվազագույնը՝ Word, Excel, Internet browsers), օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիք, մեդիա գործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,

· քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,

· հետաքրքրասիրություն, արագ սովորելու, սեղմ ժամկետներում և նոր պայմաններում ինքնուրույն աշխատելու ունակություն, տեխնոլոգիաներին և նոր գործիքներին տիրապետելու պատրաստակամություն:

Դիմելու կարգը`

Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև նոյեմբերի 26-ը իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Training Coordinator»։ Միայն նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *