Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում հետևյալ փորձառություն ունեցող մասնագետներին գործընկեր լրատվամիջոցներին նպատակային խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար՝
- Մուլտիմեդիա նախագծերի խմբագիր-պրոդյուսեր,
- Թվային մարքեթինգի մասնագետ (SEO, SMM և այլ ոլորտների իմացությամբ);
Վերոնշյալ մասնագետներն իրենց մասնագիտացմանը համապատասխան պետք է համագործակցեն և աջակցեն գործընկեր լրագրողական կազմակերպությունների, լրատվամիջոցների աշխատանքին, մասնավորապես՝
- մուլտիմեդիա պատմությունների, նոր լրագրողական ձևաչափերի ստեղծմանը; ստեղծագործական և նորարական լուծումների կիրառմանը;
- որոնողական համակարգերում, սոցիալական ցանցերում գործընկեր լրատվամիջոցների կայքերի, ստեղծված բովանդակության առաջխաղացմանը՝ նպաստելով լսարանի ներգրավմանը;
Աշխատանքի նկարագրություն․
- Առավելագույնը՝ 40 աշխատանքային օր
Աշխատանքի ժամկետը՝ 01 դեկտեմբեր, 2023 – 01 նոյեմբեր, 2024
Մուլտիմեդիա խմբագիր-պրոդյուսերի աշխատանքային գործառույթներն են՝
– ուղղորդել կառուցվածքի, ձևաչափի, ընտրված գործիքների հարցերում, աջակցել նախագծերի իրականացմանը, նորարարական և ստեղծագործական մոտեցումներին՝ համագործակցելով ծրագրային թիմի հետ, խմբագրել նյութերը;
– իրականացնել նախագծերի մշտադիտարկում,
– մեկնել մարզային գործուղումների (եթե լրատվամիջոցը գտնվում է մարզում),
– ներկայացնել գրավոր հաշվետվություն ծրագրի համակարգողին;
Թվային մարքեթինգի մասնագետի աշխատանքային գործառույթներն են՝
– քննարկել ծրագրային նախագծերի նյութերի տարածման մեխանիզմները, տրամադրել խորհրդատվություն,
– ուղղորդել լրատվամիջոցի ստեղծած բովանդակության օպտիմիզացիայի հարցերում՝ մշակելով աշխատանքային ռազմավարություն,
– աջակցել բովանդակություն ստեղծողներին և մշակողներին՝ ապահովելու SEO և SMM ռազմավարության/փորձի կիրառումը բովանդակության ստեղծման բոլոր փուլերում։
Ներկայացվող պահանջներն են՝
– բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
– առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
– յուրաքանչյուր մասնագիտությանը առնչվող գիտելիքների և հմտություների իմացություն (մուլտիմեդիա հրապարակումներ պատրաստելու և տարածելու, նորարարական գործիքների կիրառման հմտություններ; SEO, SMM և այլ թեմատիկ գործիքների, որոնողական համակարգերի ալգորիթմների և վարկանիշային գործոնների իմացություն և այլն),
– Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մարզային խնդիրների և մեդիադաշտի իմացություն,
– հայերենի գերազանց իմացություն (անգլերենը կդիտվի առավելություն),
– քննադատական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, տարբեր խմբերի և լսարանների հետ համագործակցելու հմտություններ,
Մասնագետներն աշխատելու են նախապես հաստատված ժամանակացույցով: Հաշվետու են ծրագրի պատասխանատուին:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• Ինքնակենսագրական/CV/,
• Ուղեկցող նամակ, որը պետք է ներառի
– մուլտիմեդիա աշխատանքի 3 օրինակ (մուլտիմեդիա խմբագիր-պրոդյուսերի համար)
– թվային մարքեթինգի աշխատանքային պորտֆոլիո (SEO/SMM մասնագետների համար)։
Փաստաթղթերն ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected]։
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 17-ը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով նշված էլ․հասցեին կամ զանգահարելով 095 58 36 09 հեռախոսահամարով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: