Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության անհատ հետազոտողի/վերլուծաբանի կամ կազմակերպության։
Աշխատանքի նկարագրություն՝
Հետազոտության նպատակն է քարտեզագրել Հայաստանում մեդիագրագիտության ոլորտում իրականացվող ծրագրերը, ոլորտի բացերը, կարիքները և խնդիրները տարածման, կարևորության ընկալման, կիրառվող գործիքների, մեթոդների և այլ հարցերի առնչությամբ։ Հետազոտության միջոցով կբացահայտվեն նաև ուսուցանողների կարիքները և խնդիրներըմեդիագրագիտության՝ դպրոցական ծրագրերին ինտեգրման, մատուցման և հանրակրթության պետական չափորոշչի համապատասխանության համատեքստում, այդ թվում՝ դուրս կբերվեն քննադատական մտածողություն զարգացնելու բացերն ու հնարավորությունները ՀՀ դպրոցներում տարբեր առարկայական խմբերի և տարիքային խմբերի համար։
Նախատեսվում է անցկացնել երեք ֆոկուս խմբային քննարկում ուսուցիչների և դասավանդողների, աշակերտների և սովորողների շրջանում (յուրաքանչյուր խմբում 7-8 հոգի)։ Առավել մանրամասն ու համապարփակ տեղեկատվություն ստանալու համար, կանցկացվեն անհատական խորքային հարցազրույցներ 10 փորձագետների և գործընթացի մասնակիցների հետ։
Աշխատանքային պարտականությունները՝
· մշակել մեթոդաբանության մանրամասն պլան,
· կազմել ֆոկուս խմբային քննարկումների և անհատական խորքային հարցազրույցների հարցաշարերը,
· անցկացնել քննարկումները և խորքային հարցազրույցները,
· մշակել և վերլուծել ստացված տվյալները,
· պատրաստել զեկույց, որը կներառի համառոտագիր, հետազոտության մեթոդաբանությունը, արդյունքները, եզրակացություններ և առաջարկություններ։
Աշխատանքի բոլոր փուլերում հետազոտող խումբը պետք է խորհրդակցի ՄՆԿ թիմի հետ։
Պահանջվող որակավորումները՝
· որակական հետազոտության բնագավառում նվազագույնը հինգ տարվա փորձ,
· որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն և կիրառման փորձ,
· վերլուծական գերազանց կարողություն,
· հաշվետվություն կազմելու կարողություն,
· հայաստանյան մեդիա ոլորտի իմացությունը և ոլորտում անցկացված հետազոտությունները կդիտարկվի որպես առավելություն։
Դիմելու ընթացակարգը՝
Խնդրում ենք [email protected] էլ․փոստի հասցեով ուղարկել՝
· հետաքրքրության նամակ (մինչև 1 էջ),
· ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության պորտֆոլիո,
· մանրամասն գնային առաջարկ,
· դիմորդի կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույցը կամ դրա հղումը։
Դիմումների վերջնաժամկետը՝ 2023թ․-ի նոյեմբերի 14-ն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: