Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է Հակամարտությունների լուսաբանման դպրոց լրագրողների համար։
Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները կուսումնասիրեն հակամարտությունների տեսություն և պատմություն, կոնֆլիկտների, զինված բախումների, ճգնաժամերի լուսաբանման առանձնահատկություններ, մասնագիտական էթիկայի սկզբունքներ, փաստերի ստուգում, թվային և ֆիզիկական անվտանգություն, առաջին օգնության հմտություններ, մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։
Դասընթացը կօգնի վիզուալիզացնել լրագրողական պատմությունները, օգտագործել բաց տվյալներ, ստեղծել մուլտիմեդիա նյութեր, փորձարկել լրագրողական ժամանակակից ժանրեր և ձևաչափեր։
Դպրոցի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները մեդիա բովանդակության ստեղծման դրամաշնորհային մրցույթին և իրագործել նախագծեր։
Դպրոցի հիմնական դասընթացավարը լրագրող, դասախոս և մեդիա խորհրդատու Ջուլիա Փոլն է։ Նա BBC Radio-ի և BBC World Service-ի Հյուսիային Իռլանդիայի թղթակիցն է․ հակամարտություններ է լուսաբանել աշխարհի ամենաթեժ կետերից, այդ թվում՝ Աֆղանստանից, Իրաքից և Լիբիայից, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցկացրել աշխարհի տարբեր երկրներում ՝ Հնդկաստան, Մալթա Ռուսաստան, Շրի Լանկա, Ուկրաինա և այլ։ Ջուլիա Փոլը Բելֆասթի Քուինս Համալսարանի գիտությունների դոկտոր է։
Դպրոցի ընթացքում կապահովվի անգլերենից հայերեն հաջորդական թարգմանություն։
Դպրոցը կանցկացվի նոյեմբերի 11-16-ը Երևանից դուրս գտնվող հյուրանոցներից մեկում (մանրամասների մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները):
Ուսուցումը ներառելու է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանք, քննարկումներ, դիտումներ։ Դասերը վարելու են նաև տեղացի փորձագետներ։
Մասնակցության համար կարող են դիմել՝
- հակամարտություններ, բախումներ լուսաբանող և/կամ թեմայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ունեցող լրագրողները, խմբագիրները, բլոգերները, փոդքասթերները,
- հակամարտությունների թեմայով հետաքրքրվող ուսանողները՝ որոշակի աշխատանքային փորձ ունենալու դեպքում։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը մինչև հոկտեմբերի 31-ը։
Մասնակիցները կընտրվեն հաշվի առնելով՝
- պատշաճ լրացված հայտադիմումը,
- աշխատանքային և հակամարտությունների լուսաբանման փորձը,
- թեմայի շուրջ հրապարակումների առկայությունը,
- թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը և մոտիվացիան։
Ուշադրություն. դպրոցին չեն կարող դիմել այս ծրագրի շրջանակում 2021թ․-ին կազմակերպված Հակամարտությունների լուսաբանման ամառային դպրոցի մասնակիցները։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] էլ․փոստի հասցեով կամ զանգահարել +374 95 583635 հեռախոսահամարին։
Դպրոցն անցկացվում է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ։
Որպես լրագրող աշխատել եմ Արցախում՝ Քաշաթաղի շրջանում: