Անկախ լրագրողներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, փաստեր ստուգողներին և մեդիա բովանդակություն ստեղծողներին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Դոյչե վելլե ակադեմիան (DW Akademie) հրավիրում են մասնակցելու փոդքասթինգի 5-օրյա դասընթացի։
Դասընթացն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի խթանելու փոդքասթի զարգացումը և նոր փոդքասթների ստեղծումը Հայաստանում։
Մասնակցելով դասընթացին կսովորեք՝
- ընտրել և զարգացնել փոդքասթի գաղափարներ,
- իրականացնել և տարածել Ձեր փոդքասթը,
- սովորեցնել փոդքասթինգ ուրիշներին։
Դասընթացը վարելու են Դոյչե վելլե ակադեմիայի մասնագետները՝ տեղացի մենթորների ներգրավմամբ։ Այն անցկացվելու է Դոյչե վելլե ակադեմիայի մեթոդաբանությամբ՝ օգտագործելով փոդքասթինգի ուսուցման ուսումնական ռեսուրսը, որը վերջերս թարգմանվել է հայերեն և հասանելի կլինի մասնակիցներին։ Դոյչե վելլե ակադեմիայի ստեղծած փոդքասթինգի գործիքի մասին (MethodKit for Podcasts) մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Դասընթացը տեղի կունենա ՄՆԿ գրասենյակում, նոյեմբերի 13-17-ը, որից հետո մասնակիցներին կտրամադրվի մենթորների խորհրդատվություն՝ իրականացնելու իրենց նախագծերը։
Ինչպե՞ս դիմել
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։
Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 10-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ), [email protected], հեռ․՝ 055 89 57 00։
«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացնում է DW Akademie-ն՝ BBC Media Action-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (DDF), Հետք հետաքննող լրագրողներ ՀԿ-ի և Factor TV-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։
Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Դոյչե Վելլե Ակադեմիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: