Նոր թվային դարաշրջանում ԶԼՄ-ների զարգացման և ժողովրդավարական չափանիշներով կարգավորման Միջազգային ուսումնական ծրագիրը (ITP) հայտարարում է ընդունելություն։
Ծրագրի հիմնական թիրախը մեդիայի ինքնակարգավորման ստանդարտներն առաջ մղելն է։
Դիմել կարող են հանրային ծառայողները, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները, խմբագրությունները։
Ծրագիրն անցկացվելու է օնլայն դասերի, Շվեդիայում և Բելգիայում դասերի միջոցով։
Հայտադիմումների ներկայացման ժամկետն է՝ 17-ը սեպտեմբերի, 2023թ։
Մանրամասները և գրանցման հղումը հասանելի է հետևյալ հասցեում։