Հաղորդակցություն տվյալների օգնությամբ կրթաթոշակ

Թբիլիսիում աշխատող Forset հասարակական կազմակերպությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Բելառուսի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի  լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին հրավիրում է դիմել Հաղորդակցություն տվյալների օգնությամբ կրթաթոշակին:

Հաղորդակցություն տվյալների օգնությամբ կրթաթոշակը 6-8 ամիս տևողությամբ ծրագիր է։ Այն բաղկացած է Թբիլիսիում 2 շաբաթ տևողությամբ ուսուցումից և առցանց մենթորության ծրագրից:

Ուսանողները կզարգացնեն իրենց հմտությունները տվյալների հավաքագրման, տվյալների վերլուծության, տվյալների օգնությամբ պատմություններ պատմելու, տեղեկատվության դիզայնի և այլնի մեջ:

Յուրաքանչյուր ուսանող ծրագրի ընթացքում կստեղծի մինչև 2 տվյալների պատմություն՝ ժողովրդավարության, քաղաքականության կամ տնտեսության թեմաներով: Նրանց ստեղծած պատմությունները պետք է հրապարակվեն իրենց համապատասխան կազմակերպությունների կողմից:

Ծրագրի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ռուսերենը։

Դիմելու վերջնաժամկետը՝ 10 օգոստոսի, 2023թ.

Մանրամասների ու դիմումը լրացնելու համար լրացրեք Forset-ի հայտը ռուսերենով կամ անգլերենով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *