Դասընթաց լրագրողների համար․ «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»

Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտը «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում լրագրողներին հրավիրում է մասնակցելու 3-օրյա սեմինարի, որը տեղի կունենա Պարկ Ռեզորտ Աղվերանում (Կոտայքի մարզ, գյուղ Արզական, Անտառային փող., 1/4), մայիսի 31-ից – հունիսի 2։

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Սեմինարի թեման է «Ռազմավարությունների փաստահեն մշտադիտարկում․ Լրատվամիջոցների դերը»։

Սեմինարը անցկացնելու են «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա Լոքշինան, «Public Verdict Foundation» հասարակական կազմակերպության և տնօրեն Նատալիա Տաուբինան և տեղական փորձագետները։ Սեմինարի ընթացքում կներկայացվեն Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի, ՀՀ Ոստիկանության բարեփոխումների, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների և ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունները։

Սեմինարի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • HRW չափորոշիչներ և մոտեցումներ հաշվետվության և շահերի պաշտպանության վերաբերյալ,
  • Ռազմավարական դատավարությունից մինչև օրենսդրական փոփոխություններ. ինչպես իրավապաշտպան ՀԿ-ները և լրագրողները կարող են համատեղ գործել
  • Տվյալների հավաքագրման, փաստաթղթավորման և մշտադիտարկման ստանդարտներ և մոտեցումներ

Սեմինարին մասնակցած լրագրողների լրատվամիջոցները հնարավորություն կստանան հետագայում դիմել JUREMONIA կողմից ապագայում հայտարարվելիք համապատասխան թեմաներով փոքր դրամաշնորհների։

Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Օրակարգը կուղարկվի լրացուցիչ։ Աշխատանքային լեզուները՝ հայերեն և անգլերեն։

Հայտերը (լրատվամիջոցի անունը, մասնակցի անուն,ազգանուն և հեռախոսահամար) կարելի է ուղարկել   մինչև ս․թ․ մայիսի 29-ը ներառյալ [email protected] էլ․ հասցեին։

Հարցերի համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 094807807՝ Արտակ Կիրակոսյան, 098545593՝ Անի Յախշիբեկյան։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *