«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ) 2023 թվականի հունվարին մեկնարկել է «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագիծը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների դերը հասարակության մեջ և դարձնել իրենց ձայնը լսելի՝ երիտասարդության խնդիրների ու երիտասարդական նախաձեռնությունների անաչառ լուսաբանման միջոցով։ «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի շրջանակներում կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող և գրանցված լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներին` մասնակցելու լրագրողների կարողությունների զարգացման 4-օրյա դասընթացին, որը տեղի կունենա հունիսի 9-12-ը՝ Ծաղկաձորում։
2023.05.17,
Հայտարարություն
«Խոսում են երիտասարդները» մեդիա նախագիծ
Դասընթացի շրջանակներում լրագրողները ձեռք կբերեն և կամրապնդեն իրենց գիտելիքները երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտներում։
Լրացուցիչ տեղեկատվության և գրանցվելու համար անցեք հղումով։
Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 22-ը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: