Մասնագիտական զարգացման հնարավորություն լրագրություն սովորող ուսանողների համար

Դուք բուհի ժուռնալիստիկայի երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանո՞ղ եք: Ցանկանու՞մ եք երեք ամսվա ընթացքում իրական լրագրության շունչը զգալ հայաստանյան ամենադինամիկ առցանց լրատվամիջոցներից մեկում։ Շտապեք օգտագործել Factor TV-ում փորձաշրջան անցնելու հնարավորությունը։

Որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի մի մաս՝ սա ուսանողներին ընձեռնվող մասնագիտական զարգացման բացառիկ հնարավորություն է։ Դուք կստանաք գործնական հմտություններ՝ իրական ժամանակում տրվող և իրականացվող հանձնարարությունների միջոցով։ Factor TV-ի փորձառու անձնակազմի օգնությամբ դուք հնարավորություն կունենաք պատրաստել տեսանյութեր, աշխատել ուղիղ եթերում, վարել տաղավարային հարցազրույցներ, կատարել վիդեոմոնտաժ։ Մեդիադաշտի ամենափորձառու և հայտնի մասնագետներից կստանաք ռեպորտաժ պատրաստելու հմտությունների, սթորիթելինգի նրբությունների, հարցազրույց վարելու տեխնիկայի, բաց և փակ աղբյուրների հետ աշխատանքի, թվերի լրագրության, ֆակտչեքինգի, լրագրողական էթիկայի, վիդեոմոնտաժի հիմունքների վարպետության դասեր, որոնց արդյունքում կհարստացնեք ինչպես ձեր գործնական, այնպես էլ տեսական գիտելիքները։

Փորձաշրջանի մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը հետևյալ հղմամբ։ Factor TV-ի՝ արդեն անցկացրած փորձաշրջաններին ծանոթանալու համար դիտեք տեսանյութերը՝  հղում 1, հղում 2, հղում 3:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 28-ն է։ Փորձաշրջանը սկսվելու է հունիսի 5-ին, տևողությունը՝ 3 ամիս։

Փորձաշրջանի ընթացքում ծրագրի համաիրականացնող BBC Media Action-ի կողմից կանկացվեն ինտերակտիվ և հագեցած վարպետաց դասեր՝ BBC-ի փորձառու լրագրողների կողմից։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *