Լրագրողի աշխատանք Media.am-ում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում  փորձառու լրագրողի՝ Media.am կայքի խմբագրական թիմում աշխատելու համար։ Media.am-ը մեդիա դաշտի վերլուծությունների, լրագրողական էթիկայի, մեդիագրագիտության թեմաներով մասնագիտացած յուրահատուկ հարթակ է, որն աշխատում է 2000թ․-ից։

Աշխատանքի նկարագրություն`

  • պատրաստել լրագրողական նյութեր Հայաստանի լրատվական դաշտի խնդիրների մասին,
  • նյութեր գրել լրագրողական տարբեր ժանրերում և ձևաչափերում,
  • տեղյակ լինել մեդիա դաշտի զարգացումներին, այդ նպատակով մասնակցել համապատասխան միջոցառումների, անցկացնել հարցազրույցներ, հանդիպումներ,
  • գրել, խմբագրել և հրապարակել բովանդակությունը կայքում,
  • սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։  

Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`

  • բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում,
  • մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու, այդ թվում աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձ, մուլտիմեդիա գործիքների տիրապետում,
  • լրատվական դաշտի խնդիրների լավ իմացություն,
  • լրագրողական նյութ գրելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
  • սոցիալական մեդիայի լավ իմացություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • թիմային աշխատանքի և վերջնաժամկետները պահպանելու ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն,
  • ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023թ․ մայիսի 5 -ը: Հնարավոր է, որ դիմողները հարցազրույցի հրավիրվեն ավելի շուտ, քան հայտարարությունում նշված ժամկետը։

Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը և հետաքրքրվածության նամակը 300 բառի սահմաններում, ուղարկել [email protected]  էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով “Journalist” բառը։

Միայն ընտրված թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *