Ինտերնյուս միջազգային կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և այլ գործընկերների հետ միասին, սկսում է «Մեդիա Ծրագիր Հայաստանում» նոր նախագիծը, և փնտրում է աշխատակիցներ Երևանում բացվող նոր գրասենյակի համար։
Ծրագիրի նպատակն է զարգացնել հայաստանյան լրատվամիջոցների մասնագիտական և կազմակերպչական կարողությունները՝ ամրապնդելու նրանց խմբագրական անկախությունը և օգնելու նրանց հասնել ավելի մեծ լսարանի ու մեծացնել ազդեցությունը հասարակության մեջ՝ որակյալ բովանդակության միջոցով:
Ծրագիրը կաջակցի նաև անկախ լրատվամիջոցների ֆինանսական կայունության ձևավորմանը։ Առաջ մղելով մեդիագրագիտության ջանքերը՝ քաղաքացիներին, հանրային ու քաղաքական առաջնորդներին հնարավորություն կընձեռի քննադատաբար օգտագործել մեդիան: Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ։
Այս պահին առկա հնարավորություններն են՝
Գնահատման և մոնիտորինգի մասնագետ
Դիմումները կդիտարկվեն ըստ ստացման հերթականության, և ընտրված թեկնածուները հարցազրույցի կհրավիրվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում։