Մեդիագրագիտության մասնագետ-ծրագրերի համակարգող

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) փնտրում է մեդիագրագիտության մասնագետ-ծրագրերի համակարգողի, որը կմիանա ՄՆԿ թիմին և կկազմակերպի և կկառավարի մեդիագրագիտության տարածման ուղղությամբ տարվող աշխատանքները և կշարունակի կազմակերպության՝ ոլորտում ավելի քան 10 տարվա ակտիվ ջանքերը։ Պաշտոնը ենթադրում է հաշվետու լինել  գործադիր տնօրենին և սերտորեն համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ։

Պարտականություններ

  • Մշակել ու իրականացնել մեդիագրագիտության խթանմանն ուղղված տարբեր գաղափարներ, ուղղության զարգացման հայեցեկարգեր՝ կիրառելով ստեղծագործական, նորարարական ու ինտերակտիվ մեթոդներ,
  • մշակել մեդիագրագիտության թեմայով բազմազան նյութեր (հոդվածներ, հետազոտություններ, ձեռնարկներ, խաղեր, հաղորդումներ) և դրանք պատրաստելու ընթացքում ներգրավել այլ մասնագետների,
  • նախաձեռնել և համակարգել հանրակրթության մեջ մեդիագրագիտության ինտեգրմանն ուղղված գործողություններ՝ ակտիվ համագործակցելով պետական և ոչ պետական մարմինների գործընկերների ու մասնագետների հետ,
  • պլանավորել ծրագրերի գործողությունները, պատրաստել հաշվետվություններ, համակարգել ծրագրերի փաստաթղթերը, աշխատել տեղացի և միջազգային գործընկերների հետ,
  • կազմակերպել և անցկացնել մեդիագրագիտության դասընթացներ ինչպես դասավանդողների, այնպես էլ տարբեր այլ խմբերի (ՔՀԿ ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ, դպրոցակականներ և ուսանողներ, ծնողներ, հանրային ու քաղաքական գործիչներ, լրագրողներ) համար՝ հիմնվելով ՄՆԿ կողմից մշակված բազմաթիվ նյութերի վրա, պատրաստ լինել հանդես գալ դասավանդողի դերում։
  • մասնակցել երկրում մեդիագրագիտության ու մեդիակրթության ռազմավարական մոտեցումների ու փաստաթղթերի մշակմանը,
  • զարգացնել համագործակցային հարաբերությունները ԿԳՄՍ նախարարության, պետական այլ կառույցների, միջազգային ու տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ՝ մեդիագրագիտության տարածման ուղղությամբ,
  • հետևել այս դաշտում միջազգային զարգացումներին և ծրագրերին, զարգացնել հարաբերությունները ոլորտում ակտիվ միջազգային կառույցների ու գործընկերների հետ։

Ակնկալվող որակավորումներ եւ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում,
  • մեդիա և/կամ կրթության դաշտի ծրագրերի համակարգման առնվազն 5 տարվա փորձ,
  • միջազգային գործընկերների հետ աշխատանքի փորձ,
  • խորքային գիտելիք Հայաստանի մեդիա դաշտի, դրա հիմնական խնդիրների, հանրային ընկալումների ու մեդիա սպառման միտումների մասին,
  • պատկերացում մեդիագրագիտության, դրա տարածման միջազգային ու տեղական փորձի մասին,
  • խորքային պատկերացում Հայաստանում կրթության ոլորտի, վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների ու խնդիրների մասին,
  • դասընթացների մշակման և դասավանդման փորձ,
  • մեդիագրագիտության ոլորտի նախաձեռնություններին և ծրագրերին մասնակցության փորձը ցանկալի է,
  • ինքնուրույն աշխատանքի պատրաստակամություն, նախաձեռնողականություն, քննադատական մտածողություն, հաղորդակցական, կազմակերպչական հմտություներ, , թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • հայերենի, անգլերենի (ցանկալի է նաև ռուսերենի) գերազանց իմացություն։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 25-ը: Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով` թեմա դաշտում նշելով “medialiteracy” բառը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *