Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի Հայաստանում բնակվող տարբեր համայնքների նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ամրապնդմանը։

Մրցույթն ընդգրկում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակները շնորհվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ և հավաստագրեր։

Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը        

Լրագրողական նյութը.

  1. կարող է լինել ցանկացած ձևաչափով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոպատմություն և այլն,
  2. պիտի հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,
  3. պիտի անդրադառնա ազգային, ազգային և կրոնական ամենատարբեր թեմաներին, Հայաստանում խաղաղ համակեցությանը, տեղահանված և Հայաստանում ապաստան գտած մարդկանց, միգրանտների խնդիրներին, կենցաղին, և պետք է ամրապնդի հարգալից վերաբերմունքը փոքրամասնություն կազմող նշված խմբերի նկատմամբ,
  4. պիտի մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
  5. պիտի հրապարակված լինի հայերեն։

Նյութերը կընդունվեն մինչև 2023 թվականի մայիսի 10-ը։ Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:

Հարցերի կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք գրել Նանե Պասկևիչյանին՝ [email protected] էլ․ փոստի հացեով։

Մրցույթը «Հայաստանում կրոնի կամ հավատքի ազատության խթանումը հայկական ԶԼՄ-ների մասնագիտական կարողությունների հզորացման միջոցով» նախագծի մասն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության աջակցությամբ։

 
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *