Journalism Trust Initiative-ի առաջին աշխատաժողովը Հայաստանում

Երեքշաբթի՝ հունվարի 31-ին, հեռուստատեսության, ռադիոյի, առցանց և տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու Journalism Trust Initiative-ի «Հաշվետվողականությունը դարձնելով առավելություն» աշխատաժողովին: Այս միջոցառումը կազմակերպում են «Լրագրողներ առանց սահմաններ»-ը և Հայաստանում մեդիայի ազատության ոլորտում գործող դերակատարներից մի քանիսը՝ Freedom House-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել լավագույն փորձի ու շոշափելի արդյունքների օրինակները, որոնք Journalism Trust Initiative-ը կարող է փոխանցել տարբեր տեսակի և չափերի խմբագրություններին, ներառյալ միջազգային լրատվամիջոցների վկայությունները իրենց լրագրողական չափանիշների վերաբերյալ: Այնուհետև տեղի կունենա գործնական հատվածը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի ԶԼՄ ինքնագնահատման առաջին քայլերին: Միջոցառման վերջում հարց ու պատասխանի ժամանակ կտրամադրվի:

Աշխատաժողովը տեղի կունանա հունվարի 31-ին, 16:00-17:30, Հոլիդեյ Ինն հյուրանոցում (Հանրապետության հրապարակ)։

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը մինչև հունվարի 28-ը`անցնելով տվյալ հղումով։

 Հետադարձ կապ՝ Chloé Fiodiere, [email protected]

 Նախապատմություն

Մեր ոլորտում մասնագիտական չափանիշներին համապատասխանելը ընդհանուր առմամբ համարվում է պարտադիր պայման, բայց նաև դիտարկվում է որպես բեռ, այլ ոչ թե առավելություն: Ալգորիթմերը, թվում է, նույնիսկ ուժեղացնում և արժևորում են ճիշտ հակառակը՝ սենսացիաներ, քլիքբեյթ, կեղծիքներ և ատելություն:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է Journalism Trust Initiative-ը (JTI)՝ հակադարձելու այս տրամաբանությանը և առաջարկելու լուծում՝ էթիկայի կանոններին համապատասխանող լրատվամիջոցները մյուս բոլոր առցանց բովանդակություններից տարբերելու և վերջիններիս առավելություն տալու համար: Journalism Trust Initiative-ը (JTI) միջազգային ստանդարտ է (հաստատված Ստանդարտացման եվրոպական կոմիտեի կողմից), որը ստեղծվել է 130 կազմակերպությունների հետ համատեղ՝ վստահելի լրագրությունը հավատարմագրելու համար:

Իր փորձնական փուլից ի վեր գրեթե 450 լրատվամիջոց ներգրավվել է այս գործընթացում: France Télévisions-ը Ֆրանսիայում, swissinfo.ch-ը Շվեյցարիայում, RTE News-ը Իռլանդիայում, ինչպես նաև CBC-Radio Canada-ն առաջին հավատարմագրված լրատվամիջոցներից են:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *