ՄՆԿ-ն փնտրում է ծրագրի մենեջեր

Աշխատանքի նկարագրությունը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) փնտրում է ծրագրի մենեջեր, որը կկառավարի միջազգային ծրագրի տեղական բաղադրիչի աշխատանքները։ Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ, ընտրված թեկնածուն կհամակարգի և կկազմակերպի ծրագրի գործողությունները և դրանց կատարման ընթացքը՝ համաձայն սահմանված ժամանակացույցի և բյուջեի։ Այս ծրագիրը աջակցելու է համայնքներում առկա կարևոր խնդիրների մասին որակյալ բովանդակության ստեղծմանը տեղական ու տարածաշրջանային մակարդակներում և պայքարելու է ապատեղեկատվության դեմ։ Մշակվելու են խմբագրական ռազմավարություններ և տրամադրվելու են ենթադրամաշնորհներ բովանդակության ստեղծման համար։

Աշխատանքային պարտականությունները

  • ստանձնել ծրագրի համար պատասխանատվություն՝ երաշխավորելով ծրագրով սահմանված արյունքներին հասնելը
  • համագործակցելով գործադիր տնօրենի հետ՝ պլանավորել, կազմակերպել և իրականացնել ծրագրային գործողությունները՝ համաձայն ծրագրի նպատակների և աշխատանքային պլանի
  • ապահովել արդյունավետ հաղորդակցությունը միջազգային գործընկերների հետ,
    ծախսերի և գործողությունների համապատասխանեցում՝ ծրագրի պահանջներին և օրինաչափություններին, ըստ կազմակերպության ներքին կանոնակարգի,
  • արդյունավետ պլանավորել և իրականացնել ծրագրային գործողությունները և ապահովել ծրագրի արդյունքները,
  • համակարգել և վերահսկել մենթորների և շահառուների կողմից իրականացվող գործողությունները,
  • պատասխանատվություն ծրագրի բոլոր փաստաթղթերի պատրաստման համար, այդ թվում՝ հայտարարություններ, տեխնիկական փաստաթղթեր և հաշվետվություններ,
  • աշխատանքից բխող այլ հանձնարարություններ, որոնք կազմակերպության գործունեության անբաժանելի մաս են։

Պահանջվող որակավորումները

  • բարձրագույն կրթություն՝ լրագրության, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում,
  • մեդիա արտադրության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական ​​փորձ,
  • ծրագրի կառավարման և մենեջմենթի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայաստանի մեդիա դաշտի և քաղաքացիական հասարակության մասին խորքային գիտելիքներ,
  • քննադատական մտածողություն և միջմշակութային հաղորդակցության հմտություններ,
  • թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել CV և մոտիվացիոն նամակ [email protected] էլ․հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի մենեջերի հաստիք»։

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 15-ն է:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *