Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է գրաֆիկ դիզայների «Լրատուն» մուլտիմեդիա թանգարան նախագծի ձեւավորման աշխատանքներն իրականացնելու համար։
Աշխատանքի նկարագրություն.
- Ստեղծել հպէկրաններում ցուցադրվող նյութերի վիզուալները,
- Ձևավորել ցուցահանդեսին ներկայացվող նմուշները, (շուրջ 30 նմուշ)
- Ձևավորել սոցիալական ցանցերի համար անհրաժեշտ վիզուալ նյութեր, (event cover, story template և այլն)
- Ձևավորել ցուցահանդեսի համար անհրաժեշտ տպագրական նյութերը՝ այդ թվում երկու տեսակի բաներ, հրավիրատոմսեր, օրակարգեր և այլն,
- Մասնակցել նախագծի վիզուալ բովանդակությանը վերաբերող քննարկումներին,
- Սերտ համագործակցել նախագծի թիմի հետ,
Պահանջվող որակավորումներ.
- Գրաֆիկ դիզայների կամ հարակից ոլորտներում կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերով վարժ աշխատելու իմացություն,
- Ստեղծագործական մտածողություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու պատրաստակամություն։
Աշխատանքի ժամկետները․
Դեկտեմբերի 22, 2022- Հունվարի 17, 2023
Հետաքրքված մասնագետներին խնդրում ենք ուղարկել CV և պորտֆոլիո mgrigoryan@mediainitiatives.am հասցեով մինչև ապրիլի 2022 թ․-ի դեկտեմբերի 15-ը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: