Բեռլինի միջազգային մեդիա ակադեմիան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է երկօրյա դասընթացի՝ «Մեդիան՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկող և ուղեկից» թեմայով։
Գերմանացի մասնագետները կօգնեն խորանալ հետաքննական լրագրության մեջ և պարզել ինչպես ստուգել աղբյուրներից ստացված նյութերը։
Դասընթացի հիմնական թեմաներն են․
- watchdog լրագրության բովանդակությունը
- ինչպես օգտագործել սոցիալական հարթակները հետաքննությունների համար
- գործնական պարապմունքներ և օրինակներ Գերմանիայից։
Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, Արշակունյաց 3ա հասցեում (3-րդ հարկ)։
Մասնակցել կարող են առնվազն 2 տարվա աշխատանքի փորձ ունեցող լրագրողները։ Հետաքննական նյութեր ունենալը կդիտարկվի որպես առավելություն։
Եթե հետաքրքրված եք դասընթացով, խնդրում ենք՝ մինչև դեկտեմբերի 5-ը [email protected] էլ․ հասցեին ուղարկել կարճ ինֆորմացիա ձեր աշխատանքային փորձի և դասընթացից ակնկալիքների մասին։
Մասնակցել կարող են առնվազն 2 տարվա աշխատանքի փորձ ունեցող լրագրողները։ Հետաքննական նյութեր ունենալը կդիտարկվի որպես առավելություն։ Հետաքրքրվածները պետք է իրենց աշխատանքային փորձի մասին կարճ ինֆորմացիա ուղարկեն և հիմնավորեն, թե ինչ են ակնկալում դասընթացից։
Դասընթացի ժամանակ կլինի թարգմանություն։
Դասընթացավարների մասին
Ռենե Ալթամմեր /René Althammer
Ռենե Ալթհամերը Rbb2-ի հետաքննական խմբի թղթակիցն է և գլխավոր խմբագիրը։ Նրա գլխավորած խումբը օգոստոսից զբաղվում է Rbb-ի նախկին գործադիր տնօրեն Պատրիսիա Շլեզինգերի դեմ մեղադրանքների ներքին հետաքննությամբ։ Ալթհամերը եղել է քաղաքական Contraste (ARD) և Klartext (rbb) քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիրը։
Ռոլանդ Հինդլ/ Roland Hindl
Ռոլանդ Հինդլը «Bayerischer Rundfunk»-ի ապրանքանիշ BR24-ի լրագրողն ու սոցիալական մեդիայի համակարգողն է: Նրա սոցիալական մեդիայի պորտֆոլիոն ընդգրկում է BR24 TikTok հաշիվը, որն այժմ ունի մոտ 350,000 բաժանորդ և եվրոպական 10 լավագույն հրատարակիչների շարքում է՝ ըստ «The Fix Media»-ի վարկանիշի: Հինդլը աշխատել է Deutsche Presse-Agentur-ում (dpa), տարբեր օրաթերթերում, շաբաթաթերթերում և ամսագրերում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: