Մեդիան՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկող և ուղեկից

Արդյո՞ք կոռուպցիան սպառնալիք է ժողովրդավարության համար:

Եթե այո, ապա ի՞նչ դեր կարող են ունենալ այս պայքարում լրատվամիջոցները՝ «ժողովրդավարության պահապան շները»։

Նոյեմբերի 10-ից 12-ը Երևանում կանցկացվի «Մեդիան՝ վերահսկող և կոռուպցիայի դեմ պայքարի ուղեկից»  (MediaControl – Accompanying Fight Against Corruption) կոնֆերանսը։

Բեռլինի միջազգային մեդիա ակադեմիան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է լրագրողների, մեդիա մասնագետների և լրագրության ֆակուլտետների ուսանողների՝ քննարկելու հենց այս թեմաները՝ կոռուպցիան և watchdog լրագրությունը:

Կոնֆերանսին կմասնակցեն երկու հետաքննող լրագրող Գերմանիայից՝ Ռենե Ալթամմերը և Ռոլանդ Հինդլը։ Նրանք կխոսեն ժողովրդավարական երկրներում լրատվամիջոցների գործառույթների մասին, կկիսեն իրենց փորձառությունը, կներկայացնեն օրինակներ և իրավիճակը ԵՄ-ում:

Օրակարգում են նաեւ հետևյալ թեմաները․

  • հետաքննական լրագրությունը սոցիալական հարթակներում
  • կոռուպցիայի դեմ պայքարը և մեդիայի մասին օրենքները Հայաստանում և Գերմանիայում

Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են անգլերենը, գերմաներենը, հայերենը։ 

Այն կանցկացվի Opera Suite հյուրանոցի Մոցարտ սրահում՝ նոյեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 16։00-19։00-ը, նոյեմբերի 12-ին՝ ժամը 9։30-17։30-ը։ Հասցեն Բաղրամյան 1/3 կամ Ռաֆայել Լեմկին 1, նրբ 1-3։

Կոնֆերնասի օրակարգին հարող եք ծանոթանալ այս հղումով։

Կոնֆերանսին և աշխատարանին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել ՝ լրացնելով հետևյալ հայտը։ 

Կոնֆերանսի բանախոսների մասին։

Ռենե Ալթամմեր /René Althammer

Ռենե Ալթհամերը Rbb2-ի հետաքննական խմբի թղթակիցն է և գլխավոր խմբագիրը։ Նրա գլխավորած խումբը օգոստոսից զբաղվում է Rbb-ի նախկին գործադիր տնօրեն Պատրիսիա Շլեզինգերի դեմ մեղադրանքների ներքին հետաքննությամբ։ Ալթհամերը եղել է քաղաքական Contraste (ARD) և Klartext (rbb) քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիրը։

Ռոլանդ Հինդլ/ Roland Hindl

Ռոլանդ Հինդլը  «Bayerischer Rundfunk»-ի ապրանքանիշ BR24-ի լրագրողն ու սոցիալական մեդիայի համակարգողն է: Նրա սոցիալական մեդիայի պորտֆոլիոն ընդգրկում է BR24 TikTok հաշիվը, որն այժմ ունի մոտ 350,000 բաժանորդ և եվրոպական 10 լավագույն հրատարակիչներից է՝ ըստ «The Fix Media»-ի վարկանիշի: Հինդլը աշխատել է Deutsche Presse-Agentur-ում (dpa), տարբեր օրաթերթերում, շաբաթաթերթերում և ամսագրերում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *