Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում, հրավիրում է թեմայով հետաքրքրված ուսուցիչներին մասնակցելու կարճ դասընթացի և ծանոթանալու մեդիագրագիտության նոր ձեռնարկին ու առցանց դասընթացին, ինչպես նաև դրանցով դասավանդելու մեթոդաբանությանը։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան «Մեդիա iգիտություն» ձեռնարկի և «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղի օրինակներ՝ դպրոցում օգտագործելու համար։
Դասընթացը կանցկացվի նոյեմբերի 8-ին՝ 15:00- 17:30, Երևանում՝ ՄՆԿ գրասենյակում։ Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ Դասընթացն անվճար է, մասնակիցների թիվը՝ 20- 25։ Կարող են դիմել Երևանի և հարակից համայնքների բոլոր ուսուցիչները, սակայն առաջնահերթություն կտրվի հասարակագիտություն, պատմություն, լեզու, գրականություն դասավանդող ուսուցիչներին, որոնք նախկինում չեն մասնակցել ՄՆԿ անցկացրած դասընթացներին։