Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է առցանց դասընթացի քննադատական մեդիագրագիտության մասնագետ, Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Տաթևիկ Մամիկոնյանի հետ նոյեմբերի 9-ին՝ 18:00- 20:00 :
Քննադատական մեդիագրագիտությունն օգնում է վերլուծել, հասկանալ, գնահատել մեդիա միջավայրը, տարածվող ուղերձները, քննադատաբար վերաբերվել տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորություններին ու մարտահրավերներին, նաև ներդնել այս մոտեցումը դպրոցում։
Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալու մեդիագրագիտության սկզբունքներին ու մոտեցումներին, որոնք ուսումնասիրում են ԱՄՆ համալսարաններում ու դպրոցներում, տեղում փորձարկել գործնական մեթոդներ։ Դասընթացը կանցկացվի Զում հարթակում, լեզուն՝ հայերեն։
Տաթևիկ Մամիկոնյանը Կալիֆորնիայի համալսարանի Կրթության ֆակուլտետի (Graduate School of Education at UCLA) դասախոս է, քննադատական մեդիագրագիտություն է դասավանդում ապագա ուսուցիչներին։ Նրա գիտական, մանկավարժական և հետազոտական հետաքրքրությունների թեմաներն են սոցիալական արդարության կրթությունը, մեդիագրագիտության և գիտությունների կապը։
Հետաքրքրված բոլոր ուսուցիչները կարող են լրացնել մասնակցության հայտը մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ․ կարևոր է, որ մասնակիցները պատրաստ լինեն 2 ժամ տրամադրել դասընթացին և ներգրավվել առցանց քննարկումներին և գործնական աշխատանքին։ Դասընթացին կհրավիրվեն առաջին 40 դիմորդները։
Սիրով կմասնահցեմ
Միանալ
Հաճելի է շփվել բանիմաց մարդկանց հետ,ողջունելի է այն կատարած աշխատանքը որտեղ նվիրումն ակնառու է։
Շնորհակալություն
Ուրախ կլինեմ միանալ դասընթացին
Thank you
I would really like to participate in the course.
Ողջույն ,սիրով կմասնակցեմ
Надеюсь будет интересно.
Սիրով
Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալու մեդիագրագիտության սկզբունքներին ու մոտեցումներին։ Սիրով կմասնակցեմ։
Աշխարհագրության ուսուցիչ
Ցանկալի է մասնակցել և լինել առավել իրազեկված։
Կանխավ շնորհակալ եմ ։
Ուրախ կլինեմ մասնակցել…
Ցանկալի է մասնակցել և լինել առավել իրազեկված։
Ես Տաթև Պետրոսյան եմ, աշխատում եմ Քաղսիի միջնակարգ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցիչ և ՄԿԱԳ փոխտնօրեն․
Սիրում եմ աշխատանքս և աշակերտներիս։
Շնորհակալություն համագորակցության համար։
Ուսուցիչ եմ և հետաքրքրված եմ Ձեր կողմից անցակցվող վեբինարով։
Սիրով կմասնակցեմ։
Մեծ սիրով
Սիրով կմասնակցեմ։
Սիրով կմասնակցեմ :
Սիրով կմասնակցեմ: