Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն․ Տեղեկատվական հանդիպում

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի վերաբերյալ, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը և  «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ ընթացող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում։

Տեղեկատվական առցանց հանդիպմանը կներկայացվեն հեքըթոնին դիմելու մանրամասները, կքննարկվեն Հայաստանում մեդիագրագիտության մարտահրավերները, մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել կազմակերպիչներին։

Հանդիպմանը գրանցվելու համար ՝  անհրաժեշտ է  մինչև հոկտեմբերի 27-ը լրացնել առցանց հայտը։  Գրանցված մասնակիցներին կուղարկվի Zoom հարթակով միջոցառմանը միանալու մանրամասները։  Միջոցառումը ձայնագրվելու և հեռարձակվելու է առցանց։

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի նպատակն է համախմբել Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, մեդիա, կրթության ոլորտները և համատեղ ուժերով մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն հանրության լայն շրջանակների, մեդիա համայնքի և կրթության ոլորտի մեդիագրագիտությանը, կաջակցեն փաստերի ստուգմանն ու տեղեկությունների ճշգրտմանը։

Այս նորարար նախաձեռնությանը միացել են մեր գործընկեր կառույցները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հայաստանում Ամերիկյան խորհուրդներըՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրովԳյումրու տեխնոլոգիական կենտրոնըՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնըՀայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը , ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Մրցույթն անցկացվելու է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն»-ում (հասցե՝ ք․Երևան, Ալեք Մանուկյան 1/7, Երևանի պետական համալսարան)։  Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» -ը հայտարարվում  է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում (նոյեմբեր 7-13, 2022), որն ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *