Մեդիա ոլորտի կարիքների գնահատում. հետազոտության հրավեր

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության անհատ հետազոտողի/վերլուծաբանի կամ կազմակերպության։  

Աշխատանքի նկարագրություն

Հետազոտության նպատակն է բացահայտել փոքրամասնությունների (սեռական, կրոնական, ազգային) հարցեր լուսաբանելու ընթացքում ծագող խնդիրներն ու խոչընդոտները, այդ խմբերին առնչվող այն հարցերը, որոնց մասին լրագրողները կցանկանային խորացնել իրենց գիտելիքը, ինչպես նաև առօրյա աշխատանքում առկա բացերը։ 

Նախատեսվում է անցկացնել երկու ֆոկուս խմբային քննարկում փոքրամասնությունների հարցեր լուսաբանող 15 լրագրողի շրջանում (յուրաքանչյուր խմբում 7-8 լրագրող)։ Առավել մանրամասն ու համապարփակ տեղեկատվություն ստանալու համար, կանցկացվեն անհատական խորքային հարցազրույցներ 10 խմբագիրների և լրագրողների հետ։

Աշխատանքային պարտականությունները՝

  • կազմել ֆոկուս խմբային քննարկումների և անհատական խորքային հարցազրույցների հարցաշարերը,
  • հավաքագրել ֆոկուս խմբային քննարկումների մասնակիցներին,
  • անցկացնել քննարկումները և խորքային հարցազրույցները,
  • մշակել և վերլուծել ստացված տվյալները,
  • պատրաստել զեկույց, որը կներառի համառոտագիր, հետազոտության մեթոդաբանությունը, արդյունքները, եզրակացություններ և առաջարկություններ։

Աշխատանքի բոլոր փուլերում հետազոտող խումբը պետք է խորհրդակցի ՄՆԿ թիմի հետ։

Պահանջվող որակավորումները՝

  • որակական հետազոտության բնագավառում նվազագույնը հինգ տարվա փորձ,
  • որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն և կիրառման փորձ,
  • վերլուծական գերազանց կարողություն,
  • հաշվետվություն կազմելու կարողություն,
  • հայաստանյան մեդիա ոլորտի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմելու ընթացակարգը՝

Խնդրում ենք [email protected] էլ․ փոստի հասցեով ուղարկել՝

  • հետաքրքրության նամակ (մինչև 1 էջ),
  • ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության պորտֆոլիո,
  • գնային առաջարկ,
  • դիմորդի կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույցը կամ դրա հղումը։

Դիմումների վերջնաժամկետը՝ 2022թ․-ի հոկտեմբերի 7-ն է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *