Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին, վավերագրողներին, մեդիա արտադրողներին՝ մասնակցելու «Խաղաղության անատոմիա» խորագրով ֆիլմերի գաղափարների մրցույթի։
5-10 րոպե տևողությամբ ֆիլմերը պիտի ներկայացնեն խաղաղության մասին հեղինակների ու հասարակության պատկերացումներն ու մտորումները, հեռանկարներն ու ճանապարհները, առաջադրեն հարցեր, փորձեն գտնել պատասխաններ, ներկայացնեն մարդկային պատմություններ։ Յուրահատուկ, կարծրատիպերից դուրս, նորարարական գաղափարներն ու մոտեցումները խրախուսվում են։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը լրացնել հայտադիմումը՝ ներառելով ֆիլմի գաղափարը։ Հայտերի առաջնային գնահատումից հետո ընտրված հեղինակների հետ կանցկացվեն նաև հարցազրույցներ։
Մրցույթի արդյունքում հաղթած 6 գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՄՆԿ արտադրական թիմի աջակցությամբ նկարահանելու ֆիլմերը՝ ստանալով հոնորար իրենց աշխատանքի համար։ Ֆիլմերը ներառվելու են մեկ ընդհանուր մուլտիմեդիա նախագծում՝ ի մի բերելով խաղաղության մասին մեր հասարակության տարբեր պատկերացումները։
Հարցերի դեպքում գրել Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով։
Նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ EU4peace ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: