Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Դոյչե Վելե» ակադեմիան (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, մեկնարկել է մեդիակառավարման առցանց դպրոց։
Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։
Դպրոցի դասավանդողների խումբը համալրելու նպատակով ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության նշված որոլտների մասնագետների․
- մեդիա բիզնեսի կառավարում եւ ֆինանսներ,
- մարքեթինգ, գովազդ, մեդիա պրոդուկտների վաճառք,
- աշխատանքի կազմակերպում եւ ռազմավարական պլանավորում,
- Թվային զարգացման ռազմավարություն մեդիայի համար։
Դասընթացավարների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։ Ընտրված թեկնածուները․2022թ-ի աշնանը կանցնեն DWA-ի՝ օնլայն ուսուցման վերապատրաստումը, ապա կմշակեն ուսումնական ծրագրեր եւ կփորձարկեն դրանք դպրոցում։
Դասընթացավար-մենթորի աշխատանքով հետաքրքրված թեկնածուները պետք է․
- ներկայացնեն կրթական ծրագրի առաջարկ՝ 8-10 թեմա-ժամ պլանով (տե՛ս կից ձևաչափը),
- ունենան նշված ոլորտներում մասնագիտական աշխատանքի փորձ,
- ծանոթ լինեն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին։
Դասավանդման և լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։ Անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք՝ մինչեւ 2022թ-ի օգոստոսի 31-ը [email protected] հասցեին ուղարկել CV (նշելով նաև 2 երաշխավորի անուն և կոնտակտային տվյալներ) եւ կից ձևաթղթով կրթական ծրագրի առաջարկը՝ նամակի վերնագրի տողում գրելով`Application for E-school։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]
Առցանց դպրոցի նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը եւ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: