Դատարանների հետ համագործակցության հարցում լրագրողների համար

Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիան, ՀՀ Արդարադատության ակադեմիան և Բարձրագույն դատական խորհուրդը համատեղ իրականացնում են երկարամյա ծրագիր` միտված հայ դատավորների կարողությունների ամրապնդմանը և դրանով պայմանավորված դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: 

Ի  թիվս այլնի` ծրագրի հիմնական ուղղություններն են ԶԼՄ-ների հետ պրոակտիվ հաղորդակցության համար դատավորների իրազեկվածության բարձրացումը և կարողությունների զարգացումը, ԶԼՄ-ների հետ դատավորների հաղորդակցության վերաբերյալ իրավական շրջանակի բարելավումը: 
 
Պարզելու համար, թե ինչպիսին է դատարանների և ԶԼՄ-ների միջև հաղորդակցության մակարդակը, խնդրում ենք անցնել այս հղումով և մասնակցել հետևյալ հարցմանը:
 
Հարցմանը մասնակցելու համար կպահանջվի մոտ 10 րոպե: Հարցումն անանուն է, իսկ պատասխանները կօգտագործվեն միայն ընդհանրացված տեսքով: Խնդրում ենք հարցմանը պատասխանել մինչև հուլիսի 20-ը:Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք կիսվել ձեր կարծիքով, խնդրում ենք դիմել ծրագրի պատասխանատուներ Մարիամ Այվազյանին ([email protected]) կամ Լիանա Ղազինյանին ([email protected]):


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *