Հակամարտությունների լուսաբանման թեմայով լրագրողական շրջայց Վրաստան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը  հրավիրում է հակամարտության լուսաբանման փորձ ունեցող  լրագրողներին մասնակցել ճանաչողական այցի Վրաստանում։ 

Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Վրաստանում հակամարտության ազդեցության, խնդիրների և հետևանքների, դրանց կառավարման և  հաղթահարման փորձին։  Լրագրողները   կհանդիպեն  հակամարտություններ/բախումներ լուսաբանող տեղական և միջազգային  լրագրողներին,  կայցելեն լրատվամիջոցներ, կհանդիպեն  ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների, պատասխանատու  պետական կառույցների ներկայացուցիչների և հակամարտություններից տուժած քաղաքացիների հետ: Հնարավոր են այցեր Վրաստանի մարզեր։

 Ճանաչողական այցի արդյունքում յուրաքանչյուր մասնակից պետք է պատրաստի և հրապարակի առնվազն մեկ լրագրողական նյութ, ծրագրի թեմաների շրջանակում։ Ծրագրի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը։ Վրաստան այցը նախատեսված է 2022-ի  սեպտեմբերին։

Ծրագրին կարող են դիմել  հակամարտությունների/բախումներ և դրանց հետևանքների լուսաբանման փորձ ունեցող լրագրողները։

Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումի ձևը մինչև 2022թ-ի օգոստոսի 11-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանին՝ գրելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 095 583635 հեռախոսահամարով։

Ուսուցողական այցի բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ հաշվի առնելով

  • հայտադիմումի բովանդակությունը,
  • աշխատանքային և հակամարտությունների լուսաբանման փորձը,
  • թեմայի շուրջ հրապարակումների (3-5) առկայությունը,
  • թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը։

Լրագրողական ճանաչողական այցը կազմակերպվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների  և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *