Հանրային լրագրության ակումբը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հայտարարում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներով լրագրողական նյութերի ուսանողական մրցույթ։
Նախաձեռնության նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների մասնակցությունը՝ լրագրող ուսանող-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ սույն թվականի հուլիսի 18-ը՝ ժամը 23։59-ը լրացնել մրցույթի առցանց հայտադիմումը:
Մասնակցության պայմանները
- Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի/մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև՝ այս տարվա շրջանավարտները՝ անկախ տարիքից և մասնագիտությունից։
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել լրագրողական նյութի մեկից ավելի գաղափար, սակայն հաջորդ փուլի համար ընտրվելու է յուրաքանչյուր մասնակցի առավելագույնը երկու գաղափար։
- Մրցույթին կարող են ներկայացվել նաև թիմային նյութերի գաղափարներ (թիմի բոլոր անդամները պետք է լինեն ուսանողներ)։
- Կարող են առաջարկվել կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմայով հանրային իրազեկմանն ուղղված լրագրողական նյութեր՝ անկախ ժանրից և ծավալից․ նյութի ձևաչափն առաջարկում է նախագծի հեղինակը/ները։
Ներկայացված նյութերը պետք է վերաբերեն կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների, ինչպիսիք են`
- վտանգավոր օդերևութաբանական երևույթներին և աղետներին դիմակայում և արձագանքում, համայնքների դիմակայունության բարձրացում,
- ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
- մարդու առողջության հետ կապված խնդիրների կանխարգելում,
- գյուղատնտեսության խոցելիության նվազեցում,
- անտառների պահպանում, հրդեհների կանխարգելում,
- տուրիզմի զարգացում,
- բնահեն լուծումների կիրառում,
- կենսաբազմազանության պահպանում, և այլն։
Գնահատման չափորոշիչները
- Թեմատիկ շրջանակ․ կլիմայի փոփոխության տեսանկյունից խոցելի ոլորտներում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների կարևորության, ոլորտին առնչվող թեմատիկ խնդիրների և հնարավոր լուծումների ներկայացում (60 միավոր)։
- Ներկայացված աշխատանքի բովանդակություն․ հանրային լայն շրջանակների համար թեմային առնչվող հարցերի հասկանալի և մատչելի ներկայացում (20 միավոր)։
- Ներկայացված աշխատանքում օգտագործված մեդիա ժանրերի և գործիքների ընտրություն և արդյունավետ կիրառում (20 միավոր)։
Ընթացակարգը
- Առաջին փուլ
Մրցույթի առաջին փուլում ուսանողները մինչ սույն թվականի հուլիսի 18-ը՝ ժամը 23։59-ը, պետք է ներկայացնեն իրենց լրագրողական նյութերի գաղափարները՝ մրցույթի առցանց հայտադիմումի ձևաչափով։ Մրցույթի հաջորդ փուլ անցնում են միայն հայտերի ընդունման տեխնիկական և բովանդակային չափորոշիչներին համապատասխան հայտերը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներին, ինչը որոշվում է ոլորտային փորձագետների խմբի կողմից։
- Երկրորդ փուլ
Մրցույթի երկրորդ փուլ անցած նյութերի հեղինակները կմասնակցեն լրագրողական նախագծերի բանավոր ներկայացմանը (pitching), որի արդյունքում մասնագիտական ժյուրին կընտրի լավագույն 10 նախագիծը։Մինչև հուլիսի 23-ը էլ․ փոստի միջոցով բոլոր մասնակիցները կտեղեկացվեն՝ արդյոք իրենց նախագծերն ընտրվել են լրագրողական նյութերի բանավոր ներկայացմանը, թե՝ ոչ։Երկրորդ փուլ անցած լրագրողական նյութերի բանավոր ներկայացումը տեղի կունենա հուլիսի 26-ին, Երևանում։ Անհրաժեշտության դեպքում Ծրագիրը կկազմակերպի մարզերից դեպի Երևան և հետ մասնակիցների փոխադրումը։ - Երրորդ փուլ
Ընտրված 10 նախագծի հեղինակները դրանք իրականացնելու համար կստանան՝ Մեդիա մենթորի հետ աշխատելու և պատրաստի աշխատանքը ԶԼՄ-ում հրապարակելու հնարավորություն․ ընտրված աշխատանքների իրականացման ընթացքում ուսանողները հնարավորություն կստանան աշխատելու ԶԼՄ-ներից որևէ մեկի լրագրողի/խմբագրի հետ, ով և կապահովի պատրաստի աշխատանքի հրապարակումն այն ԶԼՄ հարթակում, որը ներկայացնում է։ Ֆինանսական աջակցություն լրագրողական աշխատանքներն իրականացնելու համար․ երկրորդ փուլ ընտրված աշխատանքների հեղինակները մրցույթում ընտրված աշխատանքների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր նյութը 50․000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։ Թիմային աշխատանքների դեպքում գումարը կկիսվի թիմի անդամների միջև։ - Եզրափակիչ՝ չորրորդ փուլ
Իրականացված/ հրապարակված նյութերը կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին։ Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանչյուր նյութը 100․000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։ Թիմային աշխատանքների դեպքում՝ գումարը կկիսվի թիմի անդամների միջև։
Ուշադրություն
Հայտերի լրացման, մրցույթին ներկայացվող աշխատանքների թեմատիկ շրջանակի վերաբերյալ պարզաբանումների, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության և հարմարվողականության գծով փորձագիտական խորհրդատվության նպատակով հուլիսի 14-ին և 15-ին կանցկացվեն խորհրդատվական առցանց հանդիպում-քննարկումներ։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 23։59-ը՝ լրացնելով առցանց հայտը։
Դիմելու կարգի, տեխնիկական և բովանդակային բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբի լրագրող, ծրագրի համակարգող Սոֆի Թովմասյանին՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով 098 322 231 հեռախոսահամարով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: