Լրագրողների փոխանակման ծրագիր Գերմանիայում

Երիտասարդ լրագրողները, բլոգերները և դոկումենտալ ֆիլմերի ռեժիսորները 21-րդ անգամ հրավիրվում են մասնակցելու Դքսուհի Մարիոն Դենհոֆի փոխանակման ծրագրին։

Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ադրբեջանի, Վրաստանի և նախկին ԽՍՀՄ երկրներիմասնագետները կարող են գերմանական լրատվամիջոցներից մեկում անցնել վերապատրաստում։ Փոխադարձաբար գերմանացի մասնագետները կլինեն նշված երկրների խմբագրություններում։

Ընթացող պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային խնդիրներով պայմանավորված գերմանացի լրագրողները վերապատրաստում կանցնեն Մոլոդվայի կամ կովկասյան երկրների լրատվամիջոցներում։

Ծրագրին կարող են դիմել 25-35 տարեկան մասնագետները։ Հաղորդակցության համար կարևոր է, որ նրանք տիրապետեն անգլերեն կամ գերմաներեն լեզուներին։

Դիմումների վերջնաժամկետը հունիսի 25-ն է։ Պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *