Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկինում՝ Ինտերնյուս մամուլի աջակցության ՀԿ) փնտրում է փորձառու ադմինիստրատիվ օգնականի՝ գրասենյակի բնականոն և արդյունավետ գործունեությունը ապահովելու համար։ Օգնականը աշխատելու է տեխնիկական և անվտանգության բաժնի ղեկավարի հսկողության ներքո, օգնելու է կազմակերպության աշխատակիցներին գործավարական և նյութատեխնիկական խնդիրների կատարման հարցում։
Աշխատանքային պարտականությունները՝
- Ընդունարանի աշխատանքի կառավարում՝ այցելուների դիմավորում և ուղղորդում, հյուրընկալության ապահովում
- Մուտքային զանգերի ընդունում և վերահասցեավորում
- Պատասխանատու է մուտքային ու ելքային նամակագրության և աշխատակիցներին դրանք պատշաճ բաշխելու համար
- Ընդհանուր վարչական աջակցության տրամադրում, ներառյալ սկանավորում և պատճենում
- Ձեռնարկել բոլոր լոգիստիկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների պլանավորման և իրականացման համար, ներառյալ՝ կապ հաստատել միջոցառումների մենեջմենթով և սննդի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հետ, աջակցել այդ ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացին
- Կազմակերպության աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունների և կացարանների կազմակերպում
- Գրասենյակի գործունեության առցանց օրացույցի կառավարում, որը ներառում է նաև փոխադրումները
- Կոնտակտային ցուցակների պահպանում
- Կազմակերպության գրադարանի պահպանում
- Պատասխանատվություն գրասենյակային տարածքի, պարագաների և սարքավորումների համար
- Ֆայլերի պահպանում և արխիվացում
- Քարտուղարական և գործավարության այլ պարտականությունների ճշգրիտ, բարձր որակով, ժամանակին կատարում:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն հասարակագիտության և հարակից ոլորտներում
- Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ օգնականի փորձ
- Հայերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում, ռուսերենի լավ իմացություն
- Կազմակերպչական և հաղորդակցության գերազանց հմտություններ՝ բանավոր և գրավոր
- Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտություններ՝ հեռախոսով և անձամբ
- Կարգապահություն, ֆիքսված ժամերի ընթացքում աշխատելու պատրաստակամություն
- Համակարգչային գերազանց հմտություններ, գրասենյակային կառավարման համակարգերի և ընթացակարգերի իմացություն
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը առավելություն է:
Դիմելու կարգը
Որակավորված և հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասցեով, թեմայի դաշտում նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: