Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության հանրային կարծիքի ուսումնասիրության մասնագետների և/կամ հետազոտական կազմակերպությունների՝ իրականացնելու Հայաստանի մեդիա դաշտի կառավարման կարիքների գնահատման ուսումնասիրություն։
Ուսումնասիրության նպատակն է պարզել մեդիայի ղեկավարների, մեդիա արտադրանքի մենեջերի, կառավարիչների, գլխավոր խմբագիրների, մարդկային ռեսուրսների, հաղորդակցության, գովազդային մասնագետների և մեդիայի կառավարման գործում ընդգրկված այլ մարդկանց
- ամենօրյա աշխատանքին առնչվող հիմնական խնդիրներն ու դժվարությունները,
- կառավարչական գիտելիքը,
- կառավարչական հմտություններն ու կարողությունները,
- պահանջվող վերապատրաստումների եւ որակավորումների շրջանակը։
Հետազոտությունն իրականացնելու համար անհրաժեշտ է․
- Մշակել մեթոդաբանությունը։ Այն պետք է ներառի խորքային հարցազրույցներ՝ առնվազն 15 մարդու հետ եւ ֆոկուս խմբային քննարկումներ՝ առնվազն 3 խմբի հետ (յուրաքանչյուրում՝ 8 մասնակից)։
- Անցկացնել հետազոտությունը՝ հաստատված մեթոդաբանությամբ։
- Վերլուծել ստացված տվյալները։
- Ամփոփել հետազոտության արդյունքները զեկույցում, որը կունենա համառոտագիր, մեթոդաբանություն, ուսումնասիրության արդյունքների վերլուծություն, եզրակացություններ և առաջարկություններ։
Հետազոտություն իրականացնողները պետք է ուսումնասիրության բոլոր փուլերում խորհրդակցեն ՄՆԿ թիմի հետ։
Դիմելու ընթացակարգը
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ հետազոտողներ։
Խնդրում ենք [email protected] էլ․հասցեին ուղարկել․
- տեղեկություն կազմակերպության մասին (անհատների դեպքում՝ ինքնակենսագրական՝ CV),
- կատարած նման հետազոտական աշխատանքի մեկ օրինակ (զեկույց կամ հղում)
- առաջարկվող հետազոտության համառոտ նկարագրություն (առավելագույնը` 200 բառ):
- գնային առաջարկ
Դիմումների վերջնաժամկետը՝ 2022-ի մայիսի 30-ն է։
Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Հետազոտության արդյունքներն օգտագործվելու են ՄՆԿ-ի ուսումնական ծրագրերում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, հեռ՝ 055 89 57 00։
Հետազոտությունն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: