Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) քարտուղարությունն ընդունում է «Լրագրողները հակամարտություններում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Ծրագրով նախատեսվում են հայ և գերմանացի երիտասարդ լրագրողների մեկշաբաթյա ճանաչողական փոխայցեր Բեռլին (2022թ․ հոկտեմբեր) և Երևան (2022թ․ նոյեմբեր)։ Կազմակերպիչները հոգում են ընտրված մասնակիցների ճանապարհի և կեցության բոլոր ծախսերը:
Ծրագրի ավարտին լրագրողները պետք է ներկայացնեն առնվազն մեկ հոդված անգլերեն լեզվով՝ պատրաստված ճանաչողական փոխայցի հանդիպումների, ինչպես նաև սեփական հետազոտության և հարցազրույցների հիման վրա:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Հայաստանի կամ միջազգային ԶԼՄ-ներում առնվազն 3 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչև 40 տարեկան լրագրողներ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. ՀՈՒՆԻՍԻ 8-ը, Երևանի ժամանակով 18.00:
Դիմելու կարգի վերաբերյալ բոլոր մանրամասները կարելի է տեսնել այստեղ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: