Հանրային լրագրության ակումբը «Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում հայտարարում է կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի պատրաստման բաց մրցույթ:
Մրցույթի և համագործակցության մասին․
«Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում կարճ տեսաֆիլմեր (մինչև 15 րոպե) պատրաստելու նպատակով ընտրվելու են 5 լավագույն հայտեր, որոնք ստանալու են ֆինանսական և մասնագիտական աջակցություն։
Դիմորդների հայտերը գնահատվելու են ծրագրի կոնսորցիումի կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից՝ ըստ հայտարարության պայմանների, պահանջների և բերված չափորոշիչների։
Ֆիլմերի բովանդակային, ֆինանսական և տեխնիկական նկարագրերը պետք է արտացոլված լինեն հայտադիմումում։
Մրցույթն անցած կողմերի հետ կնքվելու են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցում ներառվելու են կատարվելիք աշխատանքների մանրամասները և ժամանակացույցը։
Մրցույթի արդյունքում հավանության արժանացած նախագծերի հեղինակները «Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում ձեռք կբերեն մարդու իրավունքների, արդարադատության և դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ լուսաբանումներ իրականացնելու փորձառություն։
Մրցույթին ներկայացվող առաջարկների ֆինանսական հատվածը պետք է լինի մինչև 1,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում՝ ներառյալ օրենսդրությամբ սահմանված հարկերը։
Բովանդակության մասին․
Վավերագրական ֆիլմերն անդրադառնալու են արդարադատության, դատաիրավական համակարգի և այդ համատեքստում մարդու իրավունքների և ազատությունների հետ ուղիղ առնչություն ունեցող հարցերին, առկա խնդիրներին, դրանց ուղղությամբ վարվող հաղորդակցությանն ու պետություն-քաղհասարակություն-հանրություն շրջանակի փոխգործակցությանը՝ բարեփոխումների մշակման և իրականացման գործընթացում։
Վավերագրական ֆիլմերը պետք է վեր հանեն նշված խնդիրները մարդկային պատմությունների ներկայացմամբ։ Ֆիլմերում պետք է ներկայացված լինեն մարդկային պատմություններ։ Դրանց առանցքում պետք է լինի մարդն իր պատմությամբ և հույզերով, որոնք հատվում են արդարադատության և դատաիրավական համակարգի հետ փոխհարաբերության դաշտում։ Այն պետք է ցույց տա համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն ու առկա իրավիճակի ուղիղ ազդեցությունն անհատի կյանքի վրա՝ ընդգծելով համակարգային խնդիրների բացասական հետևանքները։ Ֆիլմերը կարող են անդրադառնալ ուժային կառույցների (ոստիկանություն), դատական համակարգի, արդարադատական մեխանիզմների, մարդու իրավունքների և ազատությունների իրացման խնդիրներին, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության և անարդարության դեպքերին։
Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ֆիլմ կառուցված լինի կոնկրետ դեպքի, կոնկրետ պատմության և կերպարների հիման վրա, որի պատմությունն անցկացվում է արդարադատության համակարգի պրիզմայով և այն ուսումնասիրված է հայտատուի կողմից։
Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին․
Մրցույթին կարող են մասնակցել մեդիա կազմակերպություններ, լրատվական կազմակերպություններ, անհատ լրագրողներ, լրագրողներից, մեդիա և ստեղծագործական աշխատակիցներից բաղկացած խմբեր։ Մրցույթին մասնակցելու համար կարևոր է, որպեսզի հայտատուն ունենա որոշակի և արժանահավատ փորձառություն, ձևավորած լինի համանման աշխատանքի պորտֆոլիո։
Ինչպե՞ս մասնակցել մրցույթին․
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, այնուհետև դիմորդ/ների ինքնակենսագրականների և պորտֆոլիոյի հետ ուղարկել Հանրային լրագրության ակումբ` [email protected] էլեկտրոնային փոստին՝ թեմա դաշտում նշելով «Justice_Reforms_Documentary-YOUR_NAME_SURNAME»։ Փաթեթը պետք է պարունակի՝
- Ամբողջությամբ լրացված հայտադիմումը,
- Դիմորդ/ների ինքնակենսագրականը,
- Պորտֆոլիո (Համանման աշխատանքների հղումներ։ Պորտֆոլիոն ներկայացվում է առցանց հայտադիմումում)։
Ոչ ամբողջական, ոչ հայատառ և թերի լրացված հայտերը մրցույթում չեն դիտարկվելու։ Դիմելուց հետո յոթօրյա ժամկետում դիմումատուն կստանա ծանուցում հայտի ստացման վերաբերյալ։ Ավելի ուշ՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, բոլոր դիմումատուները տեղեկացվելու են արդյունքների մասին։ Մրցույթի արդյունքները՝ թափանցիկության սկզբունքով հրապարակվելու են Հանրային լրագրության ակումբի պաշտոնական կայքում։
Գնահատման ընթացակարգի, ժամկետների և առաջադրված խնդիրների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: