Լուծումների լրագրության (solution journalism). դասընթաց լրագրողների համար

Լուծումների լրագրության առանցքում ոչ այնքան խնդիրները և թերություններն են, որքան արդյունավետ փորձը,  նորարարական մոտեցումներն ու քայլերը, որոնք կարող են օգնել փոխելու իրավիճակը։ Միաժամանակ,  լրագրության այս տեսակը միայն դրական լուրեր, PR կամ քարոզչություն չէ։ Ի՞նչ է լուծումների կամ կառուցողական լրագրությունը, ինչո՞վ է այն տարբերվում լրագրության մյուս տեսակներից, ի՞նչ նոր մոտեցումներ է ենթադրում։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ շվեդական FOJO մեդիա ինստիտուտի հետ, կազմակերպում է լուծումների լրագրության թեմայով եռօրյա դասընթաց՝ Երեւանի եւ մարզերի լրագրողների համար։ Նպատակը լրագրության այս տեսակի առանձնահատկությունները հայաստանյան լրագրողներին ներկայացնելն է և դրա տարածմանը նպաստելը։  

Դասընթացի շրջանակում մասնակիցները կստանան մեթոդական խորհարդատվություն լուծումների լրագրության նախագծեր մշակելու եւ պատրաստելու համար։ Լավագույն երեք նախագծերի իրականացման համար կտրվի  ֆինանսական փոքր աջակցություն, իսկ հեղինակները կընդգրկվեն ծրագրի միջազգային փուլում։

Դասընթացը տեղի կունենա ապրիլի 21-23-ին, Երեւանում։  Այն կվարի լրագրող, հաղորդավար, տնտեսական խնդիրների մասին տարբեր շարքերի հեղինակ Մարգարիտա Լյուտովան։ Աշխատել է Ռուսաստանում «Дождь» հեռուստաընկերությունում, թղթակցել է «Ведомости» պարբերականին, այժմ վարում է «Տնտեսությունն ականջներով» փոդքասթը։

Ովքեր կարող են մասնակցել

Վերապատրաստման դասընթացին կարող են մասնակցել Երեւանում եւ մարզերում աշխատող լրագրողները։ Անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ՝ ներկայացնելով լուծումների միտված լրագրողական նախագծի գաղափար՝ դասընթացի օրերին զարգացնելու համար (առավելագույնը` 150 բառ)։

Ընտրությունը կատարվելու է՝ ըստ գաղափարների, և աշխատանքային փորձի։

Մարզերից մասնակիցների ճանապարհի և կացության ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 17-ը՝ ներառյալ։

Ծրագրի մասին այլ մանրամասների և լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Լիլիթ Գալստյանին, 095 58 36 37, [email protected]։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *