#«ՄեդիաԺամ» վարպետության դաս-մրցույթ 11 և 12-րդ դասարանների աշակերտների համար

Եթե ուզում եք սովորել ինչպես գտնել հետաքրքիր պատմություններ և պատմել դրանք տեքստի, ձայնի և պատկերի միջոցով, ապա այս դասընթացը ձեզ համար է։

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնը կազմակերպում է երկօրյա առցանց #«ՄեդիաԺամ» վարպետության դաս-մրցույթը 11 և 12-րդ դասարանների աշակերտների համար։

Այն կվարեն մեր փորձառու դասախոսներ Մեսրոպ Հարությունյանը և Սեգ Կիրակոսյանը: 

#«ՄեդիաԺամ»-ին  դուք կսովորեք մեդիա տեքստի ստեղծման սկզբունքներն ու առանձնահատկությունները, դրանց տարբերությունները գեղարվեստական տեքստից, ինչպես նաև կադրի կոմպոզիցիա, տեսաձայնագրման սկզբունքներ և հմտություններ, մոնտաժային հնարքներ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 13-ը։

Դասընթացի ավարտից հետո աշակերտները հնարավորություն կունենան իրենց պատրաստած լրագրողական նյութով մասնակցել նաև մրցույթի։ 

Մրցութային նյութը կարող է լինել՝ 

  • տեքտային (1500-3600 նիշ՝ բացատներով, կարող է ունենալ ուղեկցող լուսանկար), 
  • ֆոտոպատմություն (առնվազն 12 լուսանկար, կարող է ունենալ ուղեկցող տեքստեր), 
  • վիդեոռեպորտաժ (առավելագույն տևողությունը 3 րոպե)
  • աուդիոռեպորտաժ (առավելագույն տևողությունը 3 րոպե)։ 

Մրցույթի այլ մանրամասներ կներկայացվեն դասընթացի ավարտին։ 

Նյութում անպայման նշել հեղինակի անունը, ազգանունը:

Մրցութային նյութերը պետք է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։ 

Ուշադրություն.

Մրցույթի 3 լավագույն աշխատանքների հեղինակները կստանան մեկ տարվա ուսման վարձի զեղչի վկայականներ, որոնք կարող են օգտագործել Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժին ընդունվելու դեպքում (1-ին տեղ՝ 50%, 2-րդ տեղ՝ 25%, 3-րդ տեղ՝ 15%)։ 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն համալսարանում հանդիպում-շրջայցով։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “#«ՄեդիաԺամ» վարպետության դաս-մրցույթ 11 և 12-րդ դասարանների աշակերտների համար”
  1. Ֆլորա says:

    Քանի որ այս դարաշրջանում շատ կարևոր է լինել իրազեկված մեդիագրագիտությունից, յուրաքանչյուր այդպիսի դասընթացի մասնակցությունը հնարավորություն կտա ավելի լավ տիրապետել այդ ոլորտի տեղեկատվությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *