BBC-ի փորձագետները կօգնեն ուսանողներին զարգացնել լրագրողական պատմություններ

Դուք հայաստանյան համալսարանի ժուռնալիստիկայի երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանո՞ղ եք: Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր սթորիթելլինգի հմտությունները և սովորել BBC-ի փորձագետներից։ Եվ միգուցե հնարավորություն ստանա՞լ օգտագործելու Ձեր հմտությունները Factor TV-ի եռամսյա փորձաշրջանի ընթացքում։

Որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում. կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի մի մաս՝ սա բացառիկ հնարավորություն է մասնագիտական զարգացման համար։

Յուրաքանչյուր թեմայով առցանց դասընթացը կտևի 2.5 ժամ և կիրականացվի BBC-ի լրագրողների հետ։
Կտրամադրվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն։

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը հետևյալ հղմամբ։ Factor.TV-ում փորձաշրջանին ծանոթանալու համար այցելեք հետևյալ երկու հղումներով։

Դիմելու վերջնաժամկետը մարտի 30-ն է։ Դասընթացը կանցկացվի ապրիլի 12-13-ը, այն կվարեն Դեյվիդ Հեյուարդը և Դեյվիդ Նոլան։ Թեմաներն են՝ ինչպես գտնել և հրապարակել մուլտիմեդիա պատմություններ և ինչպես աշխատել պատմության կառուցվածի վրա։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *